Ուռուղ
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Ուռուղ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Հուռուղ, Յուրուղ, Յուրուղ գյադուկ, Ուռուխ, Ուրուղ, Ուրունկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ուռուղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառի Մուշի գավառակի Իքնիջի գոլ գյուղախմբում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մասին առաջին անգամ հիշատակվել է 1445 թվականի Գրիգոր Մակվեցու կոնդակում։ Ըստ դրա գյուղը, որը կրում էր Հուռուղ կամ Յուրուղ անվանումը, պատկանում է Եղրդուտի սուրբ Հովհաննես վանքին։
Բնակչությունը կոտորվել է և բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1881 թվականին գյուղն ուներ 215 հայ, 1901 թվականին՝ 300 տուն, իսկ 1914 թվականին՝ մոտ 100 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուռուղի մոտ էին գտնվում Կարմիր վանքը և Ողական բերդի ամրոցներից մեկը[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 203
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն