Շմլակ
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Շմլակ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Շմլակ Հայկական. Շըմլակ, Շիմլակ, Շիմլաք, Շմլեկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Շմլակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքից 14 կմ հարավ-արևմուտք՝ Մուշ-Բիթլիս ճանապարհի աջ կողմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շմլակից հարավ և հարավարևմտյան կողմերում տարածվում է Գոմշանուտ անտառապատ լեռները։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 60 տուն՝ 500 հայ բնակչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, այգեգործություն, արհեստներն ու առևտուրն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շմլակն ուներ Ս. Կարապետ անունով եկեղեցի։ Գրիգոր Լուսավորիչը սուրբ Կարապետի մարմինը ջորու վրա դրած տանելիս, ջորին ծնկի է իջնում։ Գրիգոր Լուսավորիչն էլ հենց այդ վայրում էլ կառուցում է Ս. Կարապետ եկեղեցին[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր վարժարան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 140
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն