Առնիստ
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Առնիստ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Առնիս, Արնիս, Արնիստ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | առնիստցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Առնիստ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում, Տարոնում, Մուշ քաղաքից 28 կմ արևելք, Մուշ–Բիթլիս ճանապարհի ձախ կողմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարեգին Սրվանձտյանը 1873 թ.-ին Առնիստում գրի է առել «Սասունցի Դավիթ» էպոսի մի տարբերակը առնիստցի ասացող Կրոպյից (Կարապետ), որը հրատարակել 1874 թվականին։
Առնիստն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1880 թ.ին ուներ 80 տուն՝ 1000 հայ բնակչով։ 1909 թ.-ին ուներ մոտ 70 տուն հայ և 15 տուն քուրդ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակրությունը զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կար եկեղեցի և նախակրթական վարժարան։ Առնիստի արևելյան մասում պահպանվել էին հին բնակավայրի ավերակներ և հայկական գերեզմանոց[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 328
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 546)։ |