Jump to content

Թիմոթի Օլիֆանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիմոթի Օլիֆանտ
Ծնվել էմայիսի 20, 1968(1968-05-20)[1][2][3] (56 տարեկան)
ԾննդավայրՀոնոլուլու, ԱՄՆ[4]
ԿրթությունՈւիլյամ Էսպեր Ստուդիա[5], USC Roski School of Fine Arts and Design? և Fred C. Beyer High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, լողորդ, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող և հեռուստատեսային պրոդյուսեր
Ծնողներհայր՝ John Vernon Bevan Olyphant?[6]
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունSAG-AFTRA

Թիմոթի Դեյվիդ Օլիֆանտ (անգլ.՝ Timothy David Olyphant, մայիսի 20, 1968(1968-05-20)[1][2][3], Հոնոլուլու, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան: Մեծ ճանաչում է ձեռք բերել նկարահանվելով «Հիթմեն» և «Պինդ ընկույզ 4.0» ֆիլմերում, ինչպես նաև «Դեդվուդ» (2004—2006) և «Արդարադատություն» (2010) հեռուստասերիալներում:

Կենսագրություն

Մեծացել է Կալիֆոռնիայում: 1986 թվականին ավարտել է Մոդեստո քաղաքի Ֆրեդ Ս. Բեյերի անվան դպրոցը[8]։ Կրթությունը շարունակել է Լոս Անջելեսում՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է արվեստ և թատրոն: Ուսանողական տարիներին հաջողությամբ մասնակցել է լողի մրցումների (ֆինալիստ ամերիկական ազգային մրցումներում ՝ 200 մետր ազատ ոճում):

Հետագայում տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է աշխատել թատրոնում:

Ներկա ժամանակաշրջանում ակտիվ նկարահանվում է ֆիլմերում, ինչպես նաև վարում է առավոտյան ստորտային հաղորդումը Լոս Անջելեսի Indie 103.1 ռադիոկայանում:

Անձնական կյանք

Օլիֆանտը 1991 թվականին ամուսնացել է Ալեքսիս Նիֆի հետ[9]։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ երկու աղջիկ՝ Գրեյսը (ծնված 1999 թվականին) և Վիվիենը (ծնված 2003 թվականին), և մեկ որդի՝ Հենրին (ծնված 2001 թվականին): Հիմա ընտանիքի հետ ապրում է Լոս Անջելեսում:

Պարգևներ

  • 2000 — արժանացել է «Երիտասարդ Հոլիվուդ» մրցանակին՝ «Էկստազի» (1999) ֆիլմում լավագույն վատ տղայի՝ թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվող Թոդ Հեյնսի դերը կատարելու համար:
  • 2007 — արժանացել է «Հիլդիի կինոդերասան» մրցանակին՝ «Դեդվուդ» հեռուստասերիալում դերակատարելու համար:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #141081856 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Former StudentsWilliam Esper Studio.
  6. 6,0 6,1 Pas L. v. Genealogics — 2003.
  7. Theatre World Award RecipientsTheatre World Award.
  8. Millegan, Lisa (2010-05-17). «Olyphant back with a badge». Modesto Bee. Արխիվացված է օրիգինալից 2010-05-01-ին. Վերցված է 2010-06-06-ին. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Patterson, John (2010-04-29). «Timothy Olyphant: a law unto himself». The Guardian. Վերցված է 2010-06-07-ին.

Արտաքին հղումներ