Jump to content

Թիմոթի Օլիֆանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Թիմոթի Օլիֆանտ
Ծնվել էմայիսի 20, 1968(1968-05-20)[1][2][3] (56 տարեկան)
ԾննդավայրՀոնոլուլու, ԱՄՆ[4]
ԿրթությունՈւիլյամ Էսպեր Ստուդիա[5], USC Roski School of Fine Arts and Design? և Fred C. Beyer High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, լողորդ, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող և հեռուստատեսային պրոդյուսեր
Ծնողներհայր՝ John Vernon Bevan Olyphant?[6]
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունSAG-AFTRA

Թիմոթի Դեյվիդ Օլիֆանտ (անգլ.՝ Timothy David Olyphant, մայիսի 20, 1968(1968-05-20)[1][2][3], Հոնոլուլու, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան։ Մեծ ճանաչում է ձեռք բերել նկարահանվելով «Հիթմեն» և «Պինդ ընկույզ 4.0» ֆիլմերում, ինչպես նաև «Դեդվուդ» (2004—2006) և «Արդարադատություն» (2010) հեռուստասերիալներում։

Կենսագրություն

Մեծացել է Կալիֆոռնիայում։ 1986 թվականին ավարտել է Մոդեստո քաղաքի Ֆրեդ Ս. Բեյերի անվան դպրոցը[8]։ Կրթությունը շարունակել է Լոս Անջելեսում՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է արվեստ և թատրոն։ Ուսանողական տարիներին հաջողությամբ մասնակցել է լողի մրցումների (ֆինալիստ ամերիկական ազգային մրցումներում ՝ 200 մետր ազատ ոճում)։

Հետագայում տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է աշխատել թատրոնում։

Ներկա ժամանակաշրջանում ակտիվ նկարահանվում է ֆիլմերում, ինչպես նաև վարում է առավոտյան ստորտային հաղորդումը Լոս Անջելեսի Indie 103.1 ռադիոկայանում։

Անձնական կյանք

Օլիֆանտը 1991 թվականին ամուսնացել է Ալեքսիս Նիֆի հետ[9]։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ երկու աղջիկ՝ Գրեյսը (ծնված 1999 թվականին) և Վիվիենը (ծնված 2003 թվականին), և մեկ որդի՝ Հենրին (ծնված 2001 թվականին)։ Հիմա ընտանիքի հետ ապրում է Լոս Անջելեսում։

Պարգևներ

  • 2000 — արժանացել է «Երիտասարդ Հոլիվուդ» մրցանակին՝ «Էկստազի» (1999) ֆիլմում լավագույն վատ տղայի՝ թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվող Թոդ Հեյնսի դերը կատարելու համար։
  • 2007 — արժանացել է «Հիլդիի կինոդերասան» մրցանակին՝ «Դեդվուդ» հեռուստասերիալում դերակատարելու համար։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #141081856 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Former StudentsWilliam Esper Studio.
  6. 6,0 6,1 Pas L. v. Genealogics — 2003.
  7. Theatre World Award RecipientsTheatre World Award.
  8. Millegan, Lisa (2010 թ․ մայիսի 17). «Olyphant back with a badge». Modesto Bee. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 6-ին.
  9. Patterson, John (2010 թ․ ապրիլի 29). «Timothy Olyphant: a law unto himself». The Guardian. Վերցված է 2010 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ