Jump to content

Յոթնփորակյան Բագինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոթնփորակյան Բագինք
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էՓայտակարան
ՎարչկենտրոնՂըզըլքենդ
Հիմնական լեզուգրաբար, պահլավերեն
Ազգային կազմկասպեր, հայեր
Կրոնական կազմզրադաշտականություն

Յոթնփորակյան Բագինք, գրաբար՝ Եօթնփորակեան Բագինք, Մեծ Հայքի Փայտակարան նահանգի նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի։ Վարչական կենտրոնը եղել է համանուն քաղաքը, իսկ այլ բնակավայրերի մասին տեղեկություններ չեն պահպանվել։

«Յոթնափորակնյան բագինք»-ի մասին դեռևս 5-րդ դարում հիշատակում է Ագաթանգեղոսը, 7-րդ դարում՝ Անանիա Շիրակացին: Նույն անունն ուներ նաև այդ գավառի կենտրոնում գտնվող հեթանոսական տաճարը, որն անվանվում էր նաև Գաբառու Բագինք։ Հայոց յոթ մեհյանների (բագինների) սրբավայր կար և Մոկք աշխարհում՝ «Յոթ խորան» (յոթը դիցերն իրենց համապատասխանող յոթ մոլորակներն ունեին):

Վաղ քրիստոնեական ժամանակաշրջանում այն վերածվել էր Գաբառու վանք անունով մի վանական համալիրի Գրիգոր Լուսավորչի կողմից, և ուներ իր շուրջ մի ընդարձակ պարիսպ։ Որոշ տեղեկություններով Գաբառու վանքը գոյատևել է մինչև Լենկթեմուր զորավարի արշավանքները Հայաստան։ Այն ներկայումս գտնվում է Ադրբեջանի Իմիշլիի շրջանի Սեմյոնովկա (Ղըզըլքենդ) բնակավայրում (39°43'46"N 48°6'39"E)։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթնփորակյան Բագինքը եղել է Փայտակարանի տասներեք գավառներից մեկը։ Արևելքում, հարավ-արևելքում և հարավում սահմանակցել է Հրաքոտ-Պերոժ, հարավ-արևմուտքում՝ Վարդանակերտ գավառներին, իսկ արևմուտքում և հյուսիս-արևմուտքում՝ Արաքս գետի հունով՝ Ուտիք նահանգի Ռոտ-Պացյան գավառին։

Ունի հարթավայրային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության և այգեգործության համար, քանի որ դրա տարածքով էր անցնում Արաքսի դելտան՝ նախքան դրա հունի փոփոխումը և Կուրի վտակ դառնալը։ Որպես գավառ՝ իր սահմաններով հեռու է Կասպից ծովից, քանի որ ջրերի մակարդակի իջոցման հետևանքով ցամաքն ընդլայնվել է։ Տարածքով է անցել Վարդանակերտ և Փայտակարան քաղաքները իրար կապող ճանապարհը։

Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Ադրբեջանի Սաաթլիի շրջանին և Իմիշլիի շրջանի մի մասին։

Գավառը Փայտակարան նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարբեր աղբյուրներում նշվում է որպես Վարդանակերտ գավառի մի մաս։ Զրադաշտականության շրջանում եղել է հայոց աշխարհի հիմնական սրբավայրերից մեկը, որտեղ տեղակայված էր յոթ աստվածների (Արամազդ, Անահիտ, Վահագն, Տիր, Միհր, Աստղիկ, Նանե, Սպանդարամետ) գլխավոր տաճարներից մեկը։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան

Ինչպես գավառը, այնպես էլ Փայտակարան նահանգը, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող կասպերը և մյուս բնակիչները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։

Ռուս-պարսկական պատերազմների (1804-1813, 1826-1828) Փայտակարանի մեծագույն մասի հետ անջատվում է Իրանից, հայտնվում նախ Ռուսական կայսրության, ապա՝ Ադրբեջանի կազմում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Розалия Габриелян Армения и Атропатена / М.Э. Авакян. — Ереван: Издательство Российской-Армянского (Славянского) университета, 2002. — С. 318. — ISBN 99930-928-3-6
  • Пайтакаран. - "Вестник общественных наук" АН Арм.ССР, т. ХП, с. 301-302 (հայ.)
  • Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
  • Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
  • Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
  • Ուլուբաբյան Բ.Ս., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության IV-VII դդ., Երևան, 1981
  • Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 126