Jump to content

Քաղանռոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղանռոտ
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էՓայտակարան
Ներառում էԲարզանդ
ՎարչկենտրոնՔաղան
Հիմնական լեզուգրաբար, պահլավերեն
Ազգային կազմկասպեր
Կրոնական կազմզրադաշտականություն

Քաղան-ռոտ, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում։ Վարչական կենտրոնն էր Քաղան բնակավայրը, որն այժմ համապատասխանում է ժամանակակից Իրանի Արդաբիլի նահանգի Քալան (պարս.՝ کلان) քաղաքին։ Դրանից բացի նշվում է նաև Բարզանդ բնակավայրը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղանռոտը եղել է Փայտակարանի տասներեք գավառներից մեկը։ Հյուսիսում սահմանակցել է Ռոտիբաղա, Վարդանակերտ և Հանի, արևելքում՝ Աթշի-Բագավան, հարավ-արևելքում՝ Առոս, արևմուտքում՝ Քոեկյան գավառներին, իսկ հարավում՝ Կասպիական դրունքի միջոցով, կապվում էր Ատրպատականին։ Հատկանշական է, որ Աշխարհացույցում չի հիշատակվում որպես առանձին գավառ, հավանաբար ներառված էր Ռոտիբաղա գավառում կամ Պիճանի և Առոսի հետ միասին՝ Առոս-Պիճանում։

Տարածքում սկիզբ էր առնում Բաղան ռոտ գետը՝ իր վտակներով, որը նախքան Կասպից ծովի մակարդակի իջեցումը թափվում էր ոչ թե Կուր գետը, այլ անմիջապես ծով։ Ունի լեռնային ռելիեֆ։ Հարմար է անասնապահության համար։

Գավառի տարածքը համապատասխանում է ներկային Իրանի Արդաբիլի նահանգի Գերմի շրջանին։

Գավառը Փայտակարան նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան

Ինչպես գավառը, այնպես էլ Փայտակարան նահանգը, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող կասպերը և մարերը 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Розалия Габриелян Армения и Атропатена / М.Э. Авакян. — Ереван: Издательство Российской-Армянского (Славянского) университета, 2002. — С. 318. — ISBN 99930-928-3-6
  • Пайтакаран. - "Вестник общественных наук" АН Арм.ССР, т. ХП, с. 301-302 (հայ.)
  • Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
  • Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
  • Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
  • Ուլուբաբյան Բ.Ս., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության IV-VII դդ., Երևան, 1981
  • Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։