Աբդօղլու
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Աբդօղլու | ||
Երկիր | Թուրքիա | |
Այլ անվանումներ | Աբդիօղլի, Աբդօղլի, Ապտօղլի, Ապտօղլու | |
Բնակչություն | 800 մարդ (XX դարասկիզբ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | աբօղլուեցի | |
Ժամային գոտի | UTC+3 և TRS? | |
Փոստային դասիչ | 01 | |
|
Աբդօղլու, գյուղ Կիլիկիայում, Ադանա քաղաքից հարավ, Ջեյհան գետի աջ ափին։ Բաժանված էր Վերին և Ներքին թաղերի[1]։։
XX դարի սկզբին ուներ շուրջ 800 հայ բնակիչ։ 1909 և 1919 թ թվականին թուրքերի կողմից կոտորվել է բնակչության մի մասը, իսկ մի կերպ փրկվածները ապաստանել են աշխարհի տարբեր երկրներում։
Բնակչությունը հիմնականում զբաղված էր երկրագործությամբ, այգեգործությամբ ու անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Սուրբ Գևորգ) և նախակրթարան[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 6 — 992 էջ։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 6
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 20)։ |