Լամոս
Արտաքին տեսք
Քաղաք | ||
---|---|---|
Լամոս | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Երկրամաս | Ադանայի նահանգ | |
Այլ անվանումներ | Լամաս, Լամաս գալեսի, Լամասկալե, Լամիա, Լամյուս, Լամո, Լամոսգալեսի, Լամում, Լամուս, Լիմոնլու | |
ԲԾՄ | 5±1 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 0324 | |
|
Լամոս, քաղաք (բերդ, գյուղ) Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Ադանայի նահանգում[1]։ Գտնվում էր Կիլիկիայի կենտրոնական հարավային ծովափին, Լամոս գետ աջ գետաբերանի մոտ, Մերսին նավահանգստից հարավ֊արևմուտք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XI-XIV դարերում հայկական պետության կարևոր ստրատեգիական կետերից էր։ Թուրքերի ժամանակաշրջանում բերդը ավերվել ու կորցրել է նշանակությունը։ Այնուհետև դարձել է Լիմոնլու անունով անշուք գյուղ։ Հանդիսացել է Տարսոնի կամ Իչելի գավառի Յաղդա գավառակի կենտրոն։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գետակից 40 մետր բարձրության ու զառիթափ բլրի վրա կառուցված էր հիմ միջնաբերդ։ Պահպանվում էր հղկված քարերով կառուցված պարիսպների ու շենքերի մնացորդներ[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կիլիկիայի Ադանայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 560
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն