Jump to content

գունդ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ գունդ 

գունդ 1

[խմբագրել]
  1. Պոլիս՝ (փխբ․) բթամիտ, հաստագլուխ ◆ Ի՞նչ գունդն է, ոչինչ չի հասկանում։ ԱՃ
  2. Համշեն՝ ընկույզի ամբողջական հանված միջուկը
  3. Բուլանըխ, Վան, Ոզմ՝ սայլի՝ ճախարակի՝ ջրաղացի՝ գութանի անիվի բոլորակ մասը, թոփ

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից՝ *gund. հմմտ. ավեստերեն gunda «խմորի գունդ», միջին պարսկերեն gund «ամորձի»։

Գոյական

  1. երկրաչափական մարմին, որ գոյանում է շրջանն իր տրամագծի շուրջը պտտելով ◆ Գնդի շառավիղ։
  2. այդպիսի ձև ունեցող առարկա՝ մարմին ◆ Լուսնի՝ արև գունդ:
  3. անվի՝ ակի բոլորակ փայտը, որի վրա ամրանում են շառավիղների և որի միջով անցնում է լիսեռը
  4. (պատմ․) ականակուռ գնդակ, որ թագավորը գայիսոնի հետ բռնում էր ձեռքին, որպես իշխանության նշան
  5. խմորի գնդած զանգված, բուլ
  6. որևէ բանի գնդանման զանգված ◆ Պանրի գունդ, հողի գունդ:

Ածական

  1. կծկված կուչ եկած

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. սկավառակ
  2. գլուխ
  3. կոլոն (գվռ․)
  4. տե՛ս խմորագունդ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. գունդ անել - գնդի ձև տալ, գնդել
  2. գունդ դառնալ
    1. գնդաձև զանգված դառնալ
    2. կծկվել, կուչ գալ
  3. առանձին մոտոհրաձգային գունդ
  4. գնդի բուժծառայության պետ
  5. գնդի գնդապետ
  6. գնդի հրամնատար
  7. զրահատանկային գունդ
  8. հետևակային գունդ
  9. պարեկապահակային գունդ
  10. սահմանապահ զորքերի սահմանապահ
  11. տանկային գունդ - տե՛ս գունդ՝ զրահատանկային գունդ

գունդ 2

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. միջին պարսկերեն gund:

Գոյական

  1. ինքնուրույն զորական միավորում, որ սովորաբար մտնում է դիվիզիայի կամ բրիգադի կազմի մեջ
  2. (փխբ․) մարդկանց մեծ բազմություն՝ խումբ
  3. (պատմ․) կազմակերպված զորք, զորաբանակ
  4. զորքի մի խոշոր հատված՝ մաս
  5. որևէ բանի մեծ քանակություն՝ բազմություն ◆ Իմ ներսում հիմա հուզվում են, աճում ու շարժվում ուրիշ խոհերի գնդեր:Եղիշե Չարենց
  6. (ռազմ․) առանձին զորամաս, զինված ուժերի հիմնական մարտավարական միավոր հրաձգային, մեքենայացված, մոտոհրաձգային, տանկային, հրետանային, ավիացիոն և այլ զորատեսակների միավորումներում

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. զորագունդ
  2. տե՛ս խումբ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. գունդ կազմել - միանալով՝ ի մի հավաքվելով զորաբանակ կազմել

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Ֆարիդ Գրիգորյան, Ռազմագիտական տերմինների դպրոցական հայերեն-ռուսերեն թարգմանական-բացատրական բառարան (Մակմիլան-Արմենիա), Երևան, 2006 — 144 էջ։