Jump to content

գնդացիր

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ գ(ը)ն•դա•ցիր 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. արագաձիգ հրազեն, որ ավտոմատորեն արձակում է գնդակներ
  2. խմբային ավտոմատ հրաձգային զենք, որը նախատեսված է հատուկ հենարանից կրակելու համար և կրակում է այնքան ժամանակ, քանի ձգաը քաշած է

Ածական

  1. (հնց․) գնդակ ցրող՝ արձակող

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. (ռազմ․) գնդակացիր, (հնց․) խորտընկեց (արևմտհ․)

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. արագագործ գնդացիր
  2. Գատլինգի գնդացիր
  3. գնդացրի կրակաբուն - տե՛ս գնդացիր, գնդացրի կրակային դիրք
  4. գնդացրի կրակային դիրք
  5. գնդացրի հաստոց
  6. զույգած գնդացիր
  7. ընդհանրական գնդացիր - այնպիսի համապիտանի գնդացրի հայեցակարգ, որը հնարավոր լիներ օգտագործել և որպես երկճղի նեցուկով թեթև ձեռքի գնդացիր, և որպես հետևակային կամ զենիթային հաստոցեվ հաստոցային գնդացիր, և որպես տանկերի և ՄՄ-ների զույգված կամ առանձին կայանքներում կիրառվող տանկային գնդացիր
  8. թեթև գնդացիր
  9. համաժամանակացված գնդացիր - ինքնաթիռի վրա տեղակայված գնդացիր (թնդանոթ), որը հատուկ սարքի (համաժամիչ) միջոցով այնպես է կրակում, որ գնդակները խուսափեն պտուտակի թևերի հետ բախումից
  10. հաստոցային գնդացիր
  11. ձեռքի գնդացիր
  12. մեծ տրամաչափի գնդացիր

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ֆարիդ Գրիգորյան, Ռազմագիտական տերմինների դպրոցական հայերեն-ռուսերեն թարգմանական-բացատրական բառարան (Մակմիլան-Արմենիա), Երևան, 2006 — 144 էջ։