Քանունի Սուլթան Սուլեյման կամուրջ (Ստամբուլ)
Քանունի Սուլթան Սուլեյման կամուրջ | |
---|---|
Անունով | Սուլեյման I |
Երկիր | Թուրքիա[1] |
Տեղանք | Ստամբուլի մարզ |
Տեսակ | ճանապարհային կամուրջ և stone arch bridge? |
Հատում է | Lake Büyükçekmece? |
Երկարություն | 635,57 մետր |
Բացման տարեթիվ | 1567 |
Քանունի Սուլթան Սուլեյման կամուրջ (թուրքերեն՝ Kanuni Sultan Süleyman Köprüsü), հայտնի է նաև Բյույուքչեքմեջե կամուրջ անունով), քարե կամարապատ կամուրջ, որը գտնվում է Թուրքիայի եվրոպական հատվածում, Ստամբուլի Բյույուքչեքմեջե շրջանում։ Կամուրջը Ստամբուլի կենտրոնից գտնվում է 36 կիլոմետր (22 մղոն) դեպի արևմուտք։
Կամուրջը կառուցվել է օսմանյան ժամանակաշրջանում հայազգի ճարտարապետ Միմար Սինանի (1488/1490–1588) կողմից[2]։ Կամուրջը կառուցվել է տարածքով մեծ, սակայն ծանծաղ Բյույուքչեքմեջե լճի բերանին։ Կամրջի կառուցումը սկսվել է 1566 թվականին, իսկ շահագործման հանձնվել 1567 թվականին[2]։ Որոշ աղբյուրներում նշվում է, որ կամրջի կառուցման ժամանակ լճի ջուրը ցամաքացվել է և փոխարենը քարապատվել է շուրջ 40000 խորանարդ մետր տարածք[3]։
Կամուրջը բաղկացած է 28 թռիչքներից և բաժանված է չորս հիմնական հատվածների՝ առաջացնելով երեք փոքր կղզյակներ։ Նախկինում կամուրջը հաղորդակցության լրջագույն գործառույթ է իրականացրել Օսմանյան կայսրության մայրաքաղաքի և արևմտյան վիլայեթների միջև։ Ներկայումս 16-րդ դարում կառուցված կամուրջը շարունակում է պահպանել իր պատմական և խորհրդանշական արժեքը։ 1986-1989 թվականներին կամուրջը վերանորոգվել է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 «Buyukcekmece Kanuni Sultan Suleyman Koprusu» (Turkish). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ արխիվացված
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քանունի Սուլթան Սուլեյման կամուրջ (Ստամբուլ) կատեգորիայում։ |