Jump to content

Ֆիզիկական անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիզիկական անձ են հանդիսանում բոլոր մարդիկ։

Իրավունքի տեսանկյունից ֆիզիկական անձինք կարող են ունենալ մի քանի կարգավիճակ՝

  1. Քաղաքացիություն ունեցող,
  2. Քաղաքացիություն չունեցող,
  3. Օտարերկրյա քաղաքացիներ,
  4. Երկքաղաքացիներ ։

Ֆիզիկական անձանց նման տարբաժանումը կայանում է նրանում, որ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձինք միայն կարող են ընրտել և ընտրվել Հայաստանի պետական պաշտոններում, պետությունն է ստանձնում նրա պաշտպանությունը, որտեղ էլ որ նա լինի։ Մնացած բոլոր իրավունքներով և պարտականություններով նրանք հավասար են։

Ֆիզիկական անձինք ի ծնե իրավունակ են։ 18 տարեկանից սկսած ձեռք են բերում նաև լրիվ գործունակություն։ Իրավունակությամբ և գործունակությամբ օժտված ֆիզիկական անձինք ձեռք են բերում իրավասուբյեկտություն։ Ֆիզիկական անձանց մասին հիմնական դրույթները ամրագրում են ստացել Հայաստանի Սահմանադրությունում և մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրյում։

Աղբյուրներ

  • «Հայաստանի հանրապետության Սահմանադրական իրավունք» 2008 թ, Ն.Ա. Այվազյան, 196-րդ էջ։
  • «Քաղաքացիական իրավունք», հատոր 1 2004 թ., Տարիել Բարսեղյան, 81-րդ էջ։
  • Սահմանադրություն, 2-րդ գլուխ։