Ֆրանտիշեկ Ստուպկա
Ֆրանտիշեկ Ստուպկա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1879[1][2][3][…] Տեդրաժիցե, Hrádek[1][2][4] |
Երկիր | Չեխոսլովակիա |
Մահացել է | նոյեմբերի 24, 1965[1][3][4] (86 տարեկան) Պրահա, Չեխոսլովակիա[3][4] |
Գերեզման | Վիշեհրադսկե գերեզմանատուն[5] |
Մասնագիտություն | մանկավարժ, դիրիժոր և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Պրահայի կոնսերվատորիա[4] |
Պարգևներ | |
František Stupka Վիքիպահեստում |
Ֆրանտիշեկ Ստուպկա (չեխ․՝ František Stupka, հունվարի 18, 1879[1][2][3][…], Տեդրաժիցե, Hrádek[1][2][4] - նոյեմբերի 24, 1965[1][3][4], Պրահա, Չեխոսլովակիա[3][4]), չեխ ջութակահար, դիրիժոր։ Չեխոսովակիայի վաստակավոր արտիստ (1954)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1901 թվականին ավարտել է Պրահայի կոնսերվատորիան, եղել է Օտակար Շևչիկի և Միխայիլ Սերբուլովայի աշակերտը։ Նույն թվականին մեկնել է Օդեսա, որտեղ հանդես է եկել Իոսիֆ Պրիբիկի նվագախմբում։ 1902 թվականին դասավանդել է Օդեսայի կոնսերվատորիայում, 1913 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ Եղել է Օդեսայի կոնսերվատորիայի լարային քառյակի երկրորդ ջութակահարը։ Ղեկավարել է կոնսերվատորիայի նվագախումբը։
Վերադառնալով Չեխիա՝ մի քանի տասնամյակ եղել է Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր, միաժամանակ՝ 1924-1931 թվականներին Պրահայի կոնսերվատորիայում դասավանդել է ալտ։ 1946-1956 թվականներին ղեկավարել է Մորավյան ֆիլհարմոնիկ նվագախումբը, միաժամանակ՝ 1947-1951 թվականներին՝ Բռնոյի Յանաչեկի անվան երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր։ Հայտնի է եղել որպես չեխական երաժշտության դասականների՝ Լեոշ Յանաչեկի, Բեդրժիխ Սմետանայի, Անտոնին Դվորժակի մեկնաբան։ 1928 թվականին Պրահայում անցկացվող բուլղարական երաժշտական փառատոնի ժամանակ ղեկավարել է Պանչո Վլադիգերովի «Վարդար» ռապսոդիայի պրեմիերան[6]։
Պահպանվել են Սիմֆոնիա 8 (Դվորժակ) և Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար (Դվորժակ) (մենակատար՝ Անդրե Նավառա) ստեղծագործությունները։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուպկայի անունով են կոչվում փողոցներ Պրահայում և Օլոմոցում (չեխ․՝ Stupkova)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 ծնունդների գրանցամատյան
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
- ↑ BillionGraves — 2011.
- ↑ Живот в дати. // Фондация „Духовното наследство на Панчо Владигеров“. Посетен на 28.10.2013.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Příruční slovník naučný ČSAV, Praha 1967, IV. díl.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանտիշեկ Ստուպկա» հոդվածին։ |
|