Jump to content

Շվեյցարական բանակային դանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շվեյցարական բանակային դանակ, բազմաֆունկցիոնալ ծալովի դանակ, որն իր մեջ բացի դանակից, ունի նաև լրացուցիչ մի քանի գործիք՝ խցանահան, տափակ կամ ձևավոր պտուտակահան, մկրատ, բիզ, փոքր սղոց, ունիվերսալ կարթ, օղակաձև նրբունելի, ատամնափորիչ, տափակաբերան աքցան և այլն։

Ոչ աշխատանքային վիճակում գործիքները գտնվում են դանակի կոթի ներսում և աշխատանքային վիճակի է բերվում ներքին ծղխնու շուրջը պտույտի միջոցով: Կոթն, որպես կանոն, իրականացվում է կարմիր գույնի պլաստմասի թերթերից: Դանակի մոդելը, որը շվեյցարական բանակ էր մատակարարվում մինչև 2009 թվականը, ունի ալյումինից ձուլված կոթ, որի վրա պատկերված է Շվեյցարիայի զինանշանը խորհրդանշող խաչը և վահանը: Չնայած նրան, որ դանակը բանակային է անվանվում, այն երբեք շվեյցարական բանակում չի օգտագործվել որպես զենք, այլ ավելի հաճախ որպես օժանդակ գործիք:

2008 թվականին «Victorinox» ընկերության կողմից արտադրվել է դանակի նոր ժամանակակից մոդելներ[1]։ «Victorinox» և «Wenger» ընկերությունները տարեկան մոտ 50.000 այս տեսակի դանակներ են պատրաստում։ Դանակի վրա պատկերված է Շվեյցարիայի դրոշը։ 1897 թվականի հունիսի 12-ին Կառլ Էլզեները շվեյցարական բանակային դանակի համար ստանում է արտոնագիր։

Հարմարանքներ

  • Խցանահան
  • Բացիչ ապակե շշերի համար
  • Պահածոների բացիչ
  • Մեծ տափակ և/ կամ ձևավոր պտուտակահան
  • Մկրատ
  • Մեծ բիզ
  • Սղոց փայտի համար
  • Ունիվերսալ կարթ
  • Օղակ բանալիների համար
  • Նրբունելի
  • Ատամնափորիչ
  • Ժամացույցի համար նախատեսված փոքր պտուտակահան
  • Խարտոց
  • Տափակաբերան աքցան

Ժամանակակից դանակի մեջ կարող են ներկառուցված լինել նաև.

  • USB ինտերֆեյսով հիշողության քարտ
  • Էլեկտրոնային հեղուկ բյուրեղային ժամացույց
  • Էլեկտրոնային բարձրաչափ
  • Լուսադիոդ (LED)
  • Լազերային ցուցափայտ
  • Թվային MP3-նվագարկիչ

Պատկերներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Soldatenmesser 08» (անգլերեն). Victorinox. Արխիվացված է օրիգինալից 2012-02-18-ին. Վերցված է 2010-03-07-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)

Հղումներ