Jump to content

Շվեյցարական բանակային դանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շվեյցարական բանակային դանակ, բազմաֆունկցիոնալ ծալովի դանակ, որն իր մեջ բացի դանակից, ունի նաև լրացուցիչ մի քանի գործիք` խցանահան, տափակ կամ ձևավոր պտուտակահան, մկրատ, բիզ, փոքր սղոց, ունիվերսալ կարթ, օղակաձև նրբունելի, ատամնափորիչ, տափակաբերան աքցան և այլն:

Դանակը օգտագործվում է շվեյցարական բանակում, բայց միայն որպես կենցաղային սարք: 2008 թվականին «Victorinox» ընկերության կողմից արտադրվել է դանակի նոր ժամանակակից մոդելներ: «Victorinox» և «Wenger» ընկերությունները տարեկան մոտ 50.000 այս տեսակի դանակներ են պատրաստում: Դանակի վրա պատկերված է Շվեյցարիայի դրոշը: 1897 թվականի հունիսի 12-ին Կառլ Էլզեները շվեյցարական բանակային դանակի համար ստանում է արտոնագիր:

Պատկերներ