Jump to content

Պարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:01, 24 հունվարի 2015 տարբերակ, Hayg9 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Պարա, (լատին․՝ Рага), նահանգ Բրազիլիայում, Ամազոնի ստորին հոսանքի ավագանում։ Տարածությունը 1227,5 հզ․ կմ2 է, բնակչություն՝ 2711 հզ․ (1977)։ Վարչական կենտրոնը՝ Բելեն։ Տնտեսապես թույլ զարգացած նահանգ է։ Մշակում են ջուտ, բրինձ, հացարմատ, շաքարեղեգ, եգիպտացորեն, լոբի, սև պղպեղ, ծխախոտ։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, անտառային և գյուղատնտ․ հումքի վերամշակմամբ։ Կա բրազ․ ընկույզի, կաուչուկի հավաք, փայտանյութի մթերում։ Տոկանտինս գետի հովտում արդյունահանում են լեռնային բյուրեղապակի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։