Jump to content

Վիքիպեդիա:Գլոսարիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճռաքաղ- Հրատարակվել է Մոսկվայում,1858 թ.,Լազարյան ճեմարանի դասախոսներ Մսեր և Զարմայր Մսերյանների կողմից:Հանդեսը ուներ երեք բաժին,որոնցից երկուսը նվիրված էին պատմական անցյալի և նոր ժամանակի մատենագիրներին,այդ բաժնի լեզուն գրաբարն էր,երրորդ բաժնում տարբեր նյութեր էին զետեղված:1858-ից այն հրատարակվել է երկու գրքով,իսկմեկ տարի անց այն ստանում է ամսագիր-բանասիրական անվանումը:1860թ, հունվարին հրատարակությունը ընդհատվում է,ապա հուլիսից վերահրատարակվում է մինչև 1861թ. հունիսի վերջը :1861-1862 թթ այն հրատարակվել է որպես կրոնական ու բանասիրական ամսագիր:Ճռաքաղի հոդվածները հիմնականում հանգում էին այն մտքին,որ հայ գործիչները իրավունք չունեն հրապարակորեն խոսելու ազգի թերությունների մասին: Ուներ կղերապահպանողական, հետադիմական ուղղություն, պայքարում էր Հյուսիսափայլի, Մ․Նալբանդյանի և Նազարյանի դեմ:1862 թ. այն դադարում է հրատարակվել :