Jump to content

Սթրոբ Թալբոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:33, 23 Հոկտեմբերի 2019 տարբերակ, ArmSirius (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Սթրոբ Թալբոթ
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Եյլի համալսարան, Մագդալեն քոլիջ[1], Հոթչքիս դպրոց և Silliman College?
Մասնագիտություն՝ լրագրող և քաղաքագետ
Ծննդյան օր ապրիլի 25, 1946(1946-04-25)[2] (78 տարեկան)
Ծննդավայր Դեյթոն, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ[2]
Ի ծնե անուն անգլ.՝ Nelson Strobridge "Strobe" Talbott III
Ամուսին Brooke Shearer? և Barbara Lazear Ascher?
 
Պարգևներ

Ստրոուբ Տոլբոտ (անգլ.՝ Strobe Talbott, ապրիլի 25, 1946(1946-04-25)[2], Դեյթոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դիվանագետ և մանկավարժ։

1968 թվականին ավարտել է Եյլի համալսարանը, որտեղ մասնագիտացել է ռուսական պատմության և գրականության բնագավառում[4]։ Եղել է «Skull & Bones» ընկերության անդամ։ Ստացել է Ռոդսի կրթաթոշակ Օքսֆորդի համալսարանում սովորելու համար, որտեղ ընկերացել է ԱՄՆ ապագա նախագահ Բիլ Քլինթոնի հետ: 1971 թվականին ստացել է Օքսֆորդի համալսարանի գիտությունների մագիստրոսի աստիճան։

Դիվանագիտական թղթակից (1977-1984), 1989 թվականից՝ «Թայմ» ամսագրի խմբագիր[5]։ Մեմուարների ամերիկյան հրատարակության խմբագիր և թարգմանիչ:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ 1994-2001 թվականներին: Տոլբոտը նշանակվել է հենց նախագահի պաշտոնում և զբաղվել է Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին երկրների խնդիրներով: Բազմիցս Ռուսաստանում է եղել ռուս-ամերիկյան հարաբերությունների կարևորագույն ասպեկտների շուրջ բանակցությունների համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բ. Քլինթոնի միջև բարձր մակարդակի բոլոր հանդիպումների մասնակից:

2002 թվականից Վաշինգտոնում Բրուքինգի ինստիտուտի նախագահ։

Տոլբոտը Բիլ Քլինթոնի անձնական ընկերն էր և հսկայական ազդեցություն է ունեցել ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում նրա դիրքորոշման ձևավորման վրա:

Ստրոուբ Տոլբոտը մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում՝ «Բիլ և Բորիս. Գրություններ նախագահական դիվանագիտության մասին»։

Ազատ տիրապետում է ռուսերեն լեզվին[6]։

Մատենագիտություն

  • The Russia Hand: A Memoir of Presidential Diplomacy (2002)
    • Тэлботт С. Билл и Борис. Записки о президентской дипломатии. — Городец, 2003. — 512 с. ISBN 5-9584-0004-5
  • Endgame: The Inside Story of SALT II (1979)
    • Талботт Строуб Эндшпиль: подоплека переговоров об ОСВ-2 / Пер. с англ. — М.: Прогресс, 1980. — 318 с. Рассылается по специальному списку.
  • Deadly Gambits: Reagan Administration and Arms Control (1984);
  • The Administration and the Stalemate in Nuclear Arms Control (1984);
  • The Russians and Reagan (1984);
  • Reagan and Gorbachev (with M. Маndelbaum) (1987);
  • At The Highest Levels: The Inside Story of the End of The Cold War (1993). (with Michael Bechloss) (1993).

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Rhodes Scholar Database
  2. 2,0 2,1 2,2 Evidence zájmových osob StB
  3. https://www.nikkei.com/article/DGXLASFS27H0J_Y6A420C1PP8000/
  4. Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
  5. Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
  6. «Виктор Черномырдин: человек, который хотел, как лучше»