Սիդի Բել Աբաս
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սիդի Բել Աբաս | |||
| |||
Երկիր | Ալժիր Ֆրանսիա | ||
Համայնք | Sidi Bel Abbès District? | ||
Հիմնադրված է | 1849 թ. | ||
Մակերես | 9150,63 կմ² | ||
ԲԾՄ | 470 մետր | ||
Բնակչություն | 212 935 մարդ (2008)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Փոստային դասիչ | 22005 | ||
| |||
Սիդ Բել Աբբես (արաբ․՝ سيدي بلعباس), քաղաք, Ալժիրի հյուսիս-արևմուտքում, նույնանուն վիլայեթի և շրջանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը` 200.000 մարդ (2005 թվականի տվյալների համաձայն)[2]։
Եղանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամռանը եղանակը շատ շոգ է` ցուրտ գիշերներով և շոգ արևոտ օրերով։ Ձմռանը ձյունը երբեմն առատ է, բայց երկար չի մնում, հալվում է ջերմաստիճանի առաջին տաքանալով։ Արևածագի ժամանակ օդի ջերմաստիճանը կարող է ցածր լինել, երբեմն այն իջնում է առավելագույնը մինչև 7 °C-ի։ Գարնանը լինում են սառնամանիքներ։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սիդ Բել Աբբես | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 14 | 15 | 18 | 20 | 24 | 29 | 34 | 35 | 30 | 24 | 18 | 14 | 22 |
միջին ջերմաստիճանը (°C) | 8 | 9 | 11 | 13 | 16 | 21 | 25 | 25 | 21 | 17 | 12 | 8 | 15 |
միջին նվազագույնը (°C) | 1 | 2 | 4 | 6 | 8 | 12 | 15 | 15 | 13 | 9 | 6 | 2 | 7 |
տեղումների քանակը (մմ) | 61 | 49 | 46 | 41 | 37 | 11 | 2 | 4 | 14 | 38 | 44 | 63 | 410 |
Աղբյուր՝ weatherbase |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիդի Բել Աբասը հիմնադրվել է ֆրանսիացի գաղութարարների կողմից, 1843 թվականին՝ որպես ռազմական ամրոց[2][3]։ Բնակելի թաղամասերը հիմնականում սկսել են ի հայտ գալ 1849 թվականին։ 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին Սիդի Բել Աբասը փոքր քաղաք էր։ 1930-ական թվականներին հին բերդի պատերը քանդվել են, և դրանց տեղում կառուցվել են լայն ծառուղիներ և հրապարակներ[2][3]։ 1962 թվականից ի վեր Սիդի Բել Աբասը մտնում է անկախ Ալժիրի կազմի մեջ։
Տնտեսություն, տրանսպորտ, կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում աճում է ցորեն, գարի և խաղող։ Սիդի Բել Աբասում հաստատվել է գյուղտեխնիկայի արտադրություն[2][3]։
Սիդի Բել Աբասը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով միացված է երկրի խոշոր քաղաքներին։ Հեռավորությունը Օրանից` 70 կմ է, Թլեմսենից` 90 կմ։
Քաղաքն ունի իր համալսարանը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sidi Bel Abbès (Province Capital, Sidi Bel Abbès, Algeria) - Population Statistics, Charts, Map and Location
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Sidi Bel Abbes» (անգլերեն). LookLex Encyclopaedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Sidi Bel-Abbes» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Université Djillali Liabes» (ֆրանսերեն). Université Djillali Liabes de Sidi Bel Abbes. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդի Բել Աբաս» հոդվածին։ |
|