Հայելիներ (ֆիլմ, 2008)
Հայելիներ անգլ.՝ Mirrors | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Գերմանիա Ռումինիա |
Ժանր | սփլեթեր |
Թեմա | դև |
Հիմք | Հայելու մեջ, հայելու մեջ |
Թվական | 2008 և հոկտեմբերի 30, 2008[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Աժա |
Պրոդյուսեր | Գրեգորի Լևասեր |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Աժա և Գրեգորի Լևասեր[2] |
Դերակատարներ | Քիֆեր Սազերլենդ, Փոլա Փաթոն, Էմի Սմարթ, Քամերոն Բոյս, Մերի Բեթ Փեյլ, Ջոն Շրեփնել, Ջեյսոն Ֆլեմինգ, Ջուլիան Գլովեր և Էզրա Բազինգթոն |
Օպերատոր | Մաքսիմ Ալեքսանդր |
Երաժշտություն | Խավիեր Նավարետե |
Պատմվածքի վայր | Նյու Յորք և Փենսիլվանիա |
Նկարահանման վայր | Նյու Յորք և Բուխարեստ |
Կինոընկերություն | Regency Enterprises |
Տևողություն | 111 րոպե |
Բյուջե | 35 000 000 $[3] |
Շահույթ | 77 488 607 $[4] |
Հաջորդ | Հայելիներ 2 |
«Հայելիներ» (անգլ.՝ Mirrors) Ալեքսանդր Աժայի սարսափ ֆիլմը, որը էկրան է բարձրացել 2008 թվականին: Այն հարավկորեական «Հայելու մեջ» ֆիլմի ազատ ոճի վերաէկրանավորումն է[5]: 2010 թվականին նկարահանվել է ֆիլմի շարունակությունը՝ «Հայելիներ 2»:
Բովանդակություն
Ֆիլմը պատմում է պաշտոնաթող ոստիկան Բեն Քարսոնի մասին, ում աշխատանքից ազատել են այլ ոստիկանի սպանության համար: Դրանից նա դարձել է ագրեսիվ և սկսել է շատ ոգելից խմիչք օգտագործել: Նրա կինը և երեխաներն օտարացել էին նրանից, իսկ նա ստիպված էր ապրել քրոջ տանը: Կորցնելով հույսը, թե կարող է վերադառնալ իր հին կյանքին, նախկին օրենքի պահապանը ընդունվում է աշխատանքի ՝ Mayflower հանրախանութի այրված ավերակի գիշերային պահակ: Շատ վաղուց այս խանութը շքեղության խորհնդանիշ էր, որտեղ շատ մարդիկ էին լինում: Հրդեհից հետո այդտեղ ընդհանրապես ոչինչ չէր մնացել, բայց ամբողջ հանրախանութում կանգնած, նստած, պառկած մանեկեններ են մնացել, որոնց ներկայությունը կարծես կենդանացնում է միջավայրը: Քարսոնը շրջում է շինությունով և նկատում է, որ այս խանութի հսկա հայելիներ ամբողջովին մաքուր են, ասես ինչ-որ մեկը դրանք ամեն օր մաքրում է: Բայց այդտեղ բացի պահակից և փոշուց ոչինչ չկա: Նա ոչ միայն սարսափելի բաներ է տեսնում հայելիների մեջ (հանրախանութի այցելուների տանջանքները, որոնք ողջ ողջ այրվել են հրդեհի ժամանակ) այլ նաև զգում է դրանք: Բենի քույրը համոզում է նրան ազատվել աշխատանքից: Բենը համաձայնվում է և հայելիները սպանում են քրոջը: Նա ուզում է պարզել թե ինչու է մահացել նախորդ պահակը և հենց այդ օրը ստանում է նրա թողած հաղորդագրությունը, որը նա թողել էր մահից ոչ շատ առաջ:
Բենը հուսահատորեն փորձում է պարզել թե հայելիները նրանից ինչ են ուզում: պարզվում է, որ նրանց պետք է Էսեկեր անունով ինչ-որ մեկը: Նա իր նախկին ծառայակից ընկերոջ օգնությամբ նա սկսում է որոնել Էսեկերին: Մի անգամ գիշերով շինությունում շրջելու ժամանակ նա պարզում է, որ Mayflower-ը կառուցվել է փակված հոգեբուժարանի տեղում: Շուտով նա իմանում է այդտեղի մի հիվանդի՝ Աննա Էսեկերի մասին և ուղևորվում է Փենսիլվանիա նահանգ՝ Աննային գտնելու համար: Բենն Աննայի եղբորից իմանում է որ ծեր կինն ապրում է մի վանքում, որտեղ հայելիները արքելված: Երբ 1952 թվականին Աննան դուրս էր գրվել հիվանդանոցից՝ իր արտացոլանքի մեջ ինչ-որ բան սկսեց հեապնդել իրեն: Աննան անձամբ պատմում է Բենին, որ երբ ինքը եղել է հիվանդանոցում՝ բժիշկը կապել և ստիպել է իրեն ժամերով, նույնիսկ օրերով նստել հայելապատ սենյակում: Շիզոֆրենիայով հիվանդ մարդուն այդպիսի եղանակով բուժելն ուղղակի անհնար է, բայց Աննայի մոտ շիզոֆրենիա չէր: Նրա մեջ դև էր մտած, որն էլ մտավ հայելիների մեջ։ Հենց նա էր սպանում մարդկանց: Իսկ հիմա նրան պետք է Աննան, որպեսզի նորից վերադառնա մեր աշխարհ: Այն ժամանակ երբ Բենը խոսում էր Աննայի հետ՝ դևը հարձակվում է Բենի ընտանիքի վրա: Բենը համոզում էր Աննային, որ վերադառնա այն սենյակ որտեղ բժիշկը բուժում էր իրեն:
Ֆիլմի վերջում է, երբ Աննան արդեն չի կարող աչքերը փակ պահել, դևը դուրս է պրծնում և սպանում նրան հայելու կտորներով: Աննան արդեն չկա, իսկ նրա կտրտված մարմինը դառնում է դևի մի մաս: Երկարատև մարտի արդյունքում Բենին կարծես թե հաջողվեց սպանել հրեշին և նրա ընտանիքը փրկված է, բայց երբ նա դուրս է գալիս հանրախանութից, սարսափով հայտնաբերում է, որ բոլոր բառերը գրված էին հայելային և սարսափած հասկանում է, որ գտնվում է հայելիների աշխարհում: Նա դիպչում է ցուցափեղկի ապակուն, բայց իրական աշխարհում նրա ձեռքի հետքը հակառակ է երևում, հենց այնպես ինչպես Բենը հայտնաբերեց, որ հայելիների վրա շատ հետքեր կային, որոնք նույնպես արվել էին դրանց մեջից:
Հանդիսատեսին մնում է միայն գուշակել, թե նա իրական կյանքում է սպանել դևին, թե հայելային, և եթե հայելային, ապա ինչ է տեղի ունենում հակառակ կողմում, ո՞ղջ է արդյոք դևը, թե ամեն ինչ կսահմանափակվի միայն Բենով:
Դերերում
- Քիֆեր Սազերլենդ — Բեն Քարսոն
- Փոլա Փաթոն — Էմի Քարսոն
- Քամերոն Բոյս — Մայքլ Քարսոն
- Էրիկա Գլաք — Դեյզի Քարսոն
- Էմի Սմարթ — Էնջելա Քարսոն
- Մերի Բեթ Փեյլ — Աննա Էսեկեր
- Ջոն Շրեփնել — Լորենցո Սապելի
- Ջեյսոն Ֆլեմինգ — Լերի Բարնի
- Ադինա Ռապիտեանու — մանկահասակ Աննա Էսեկեր
Տարբերությունը բնօրինակից
Ամերիկյան տարբերակն ունի զգալի տարբերություններ կորեական բնօրինակից: Միակ բանը, որ կապում է դրանք՝ այրված հանրախանութն էր, ու նախկին ոստիկանը, ով այնտեղ պահակ էր աշխատում, իսկ մնացած տեղերում սյուժետային շարքերը զգալի տարբերվում են: Կորեական ֆիլմը դեկեկտիվ է միստիկայի տարերով, իսկ ամերիկյանը՝ արյունալի սարսափ ֆիլմ հայլիների միջոցով մեր աշխարհ թափանցող դիվային ուժերի մասին:
Հետաքրքիր փաստեր
- Բենն իր տանից հանած հայելու վրա է կրակում SIG-Sauer P228 ատրճանակով, այն դեպքում, որ Mayflower-ում և այլ կարևոր տեսարաններում Բենն օգտագործում է SIG-Sauer P226 ատրճանակը:
Ծանոթագրություններ
|