Jump to content

Հանրային ձայն կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանրային ձայն կուսակցություն
Պատկեր:Հանրայինձայն.jpg
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԱռաջնորդԱրտակ Գալստյան, Վարդան Ղուկասյան
ՀիմնադիրԱրտակ Գալստյան, Վարդան Ղուկասյան
Հիմնադրվածօգոստոսի 6, 2022
Գաղափարախոսությունհայկական ազգայնականություն
ՇտաբԵրևան, Գայի պողոտս 2
Կայքhanrayindzayn.com/en/

Հանրային ձայն կուսակցություն, հայկական քաղաքական կուսակցություն։ Հիմնադրվել է 2022 թվականին, նախագահն է Արտակ Գալստյանը, պատվավոր նախագահը` Վարդան Ղուկասյանը[1][2][3]։

Պատմություն

Հանրային ձայն կուսակցությունը ստեղծվել է 2022 թվականի օգոստոսի 6-ին,Արտակ Գալստյանը հիմնադիր համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ, իսկ Վարդան Ղուկասյանը կուսակցության պատվավոր նախագահ[4]։ Կուսակցությունը հայտարարել է Ալյանս կուսակցության հետ քաղաքական համագործակցություն հաստատելու մտադրության մասին[5]։ Ներկայումս կուսակցությունն Ազգային ժողովում չունի որևէ ներկայացուցչություն և գործում է որպես արտախորհրդարանական ուժ։

2022 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում հարձակվել են «Հանրային ձայն» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա և վրան սպիտակ ներկ լցրել[6][2][7]։

2023 թվականի ապրիլին կուսակցության տաս անդամներ շինծու գործերով ձերբակալվել են, այդ թվում նաև կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը[8][9]։։ Կուսակցությունը մասնակցել է Երևանի 2023 թվականի քաղաքապետի ընտրություններին և քաղաքապետի թեկնածու է առաջադրել Արտակ Գալստյանին[10]։ Կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 9,68 %-ը և ստացել 7 մանդատ[11]։

Գաղափարախոսություն

Կուսակցությունը հավատում է Հայաստանի հետ Արցախի միավորմանը, երկրի անվտանգության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական արդարության և օրենքի գերակայության բարելավմանը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։ Կուսակցությունը նաև աջակցում է երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, ընտրական բարեփոխումների անցկացմանը և տնտեսության աջակցությանը[4]։

Ծանոթագրություններ

  1. ««Հանրային ձայնը» «սյուրպրիզներ» է խոստանում». iravunk.com.
  2. 2,0 2,1 «Երևանում հարձակվել են «Հանրային ձայն» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա Shamshyan.com». ankakh.com.
  3. ««Հանրային ձայն» կուսակցության հրավիրած հանրահավաքը՝ Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջով․ ՈւՂԻՂ». oragir.news.
  4. 4,0 4,1 ««Հանրային ձայնի» նախագահ ընտրվեց Արտակ Գալստյանը, պատվավոր նախագահ՝ Վարդան Ղուկասյանը». lurer.com.
  5. «Որոշ քաղաքական շրջանակների մոտ ցայտնոտային իրավիճակ է. «Ալյանս» ԵՄ». iravunk.com.
  6. «««Դոգ»-ի «Հանրային ձայն»»-ի փաստաբանական գրասենյակի պատերին, դռան մոտ կայանված ավտոմեքենայի վրա ներկ են լցրել. Shamshyan.com | Առավոտ - Լուրեր Հայաստանից».
  7. ««Հանրային Ձայն»-ը զգուշացնում է. կուսակցությունը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել». iravunk.com.
  8. ««Հանրային ձայն» կուսակցության ղեկավարների գործով տաս անձ կալանավորվել է, այդ թվում նաև նախագահ Արտակ Գալստյանի ողջ ընտանիքը։ ՔԿ». news.am. {{cite web}}: line feed character in |title= at position 125 (օգնություն)
  9. «Բռնություն է կիրառվել «Հանրային ձայն» կուսակցության վարչության անդամ Լուսինե Ղուկասյանի նկատմամբ». November 24, 2022. Արխիվացված է օրիգինալից September 23, 2023-ին. Վերցված է September 19, 2023-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Արտակ Գալստյանը մասնակցելու է Երևանի քաղաքապետի ընտրություններին․ Վարդան Ղուկասյան․ «Իրավունք»». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023-05-09-ին. Վերցված է 2023-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. https://factor.am/689202.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)