Զաքարի Քուինտո
Զաքարի Քուինտո անգլ.՝ Zachary John Quinto | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1977[1][2] (47 տարեկան) |
Ծննդավայր | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Կրթություն | Քարնեգի Մելոն համալսարան, Central Catholic High School? և Փենսիլվանիայի նահանգապեետի արվեստի դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
zacharyquinto.com | |
Զաքարի Ջոն Քուինտո (անգլ.՝ Zachary John Quinto, հունիսի 2, 1977[1][2], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, մեծ ճանաչում ստանալով «Հերոսները» սերիալում Սայլեր սերիական մարդասպանի, «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալում բժիշկ Օլիվեր Թրեդսոնի, «Աստղային ժանապարհ» (2009), «Ստարտրեկ. Պատիժ» (2013), «Ստարտրեկ. Անվերջություն» (2016) ֆիլմերում, կոմանդեր Սպոկի դերերի շնորհիվ:
Կենսագրություն
Քուինտոն՝ կիսով չափ իտալացի է, կիսով չափ իռլանդացի[4]: Ծնվել է Փիթսբուրգում, Փենսիլվանիա նահանգ: 1995 թվականին ավարտել է կաթոլիկական դպրոց և 1999 թվականին Կարնեգի Մելոնի համալսարանը[5]:
Հեռուստատեսությունում առաջին անգամ հայտնվել է «Ուրիշները» (2000) սերիալում: Ավելի ուշ նկարահանվել է այնպիսի հիթային հեռուստասերիալներում, ինչպիսիք են «CSI», «Հրեշտակի հպումը», «Հմայվածները», «Հաճախորդը միշտ մեռած է», «Լիզի Մագուայրը», և «Դրագնետը»[6]: 2004 թվականին նա ստացել է երկրորդային դեր «24» սերիալում: Ադամ Կաուֆմանի դերով, Քուինտոն հայտնվում էր այս սերիալի երրորդ եթերաշրջանի գրեթե բոլորդրվագներում, բացառությամբ մեկից: 2006 թվականին Զաքարին սկսել է նկարահանվել Թորի Սփելլինգի «So NoTORIous» սիթքոմում, ինճպես նաև «Հերոսները» գիտա-ֆանտաստիկական սերիալում, որտեղ նա խաղում էր Սայլեր սերիական մարդասպանի:
2007 թվականին Քուինտոն հետաքրքրություն է հայտնել երիտասարդ Սպոկի դերի կատարմանը՝ «Աստղային ճանապարհ» շարքի 11-րդ ֆիլմում[7]: 2007 թվականի հուլիսի 26-ին հայտարարված է եղել, որ Քուինտոն հաստատված է Սպոկի դերին՝ «Աստղային ճանապարհի» հերթական ֆիլմում, որը դուրս է եկել 2009 թվականի մայիսի 7-ին[8].
Անձնական կյանք
Քուինտոն՝ բաց գեյ է, կատարել է քամինգ-աութ 2011 թվականի հոկտեմբերին:
2010 թվականից Քուինտոյին վերագրում էին ռոման ամերիկացի երգիչ և դերասան Ջոնաթան Գրոֆոմի հետ, որը նա հաստատել է 2012 թվականի սեպտեմբերին[9]: Նրանք բաժանվել են 2013 թվականի հուլիսին[10]:
2013 թվականից հարաբերությունների մեջ է մոդել Մայլզ ՄաքՄիլանի հետ: Իրենց հարաբերությունները նրանք հաստատել են 2014 թվականի օգոստոսին[11][12]: 2015 թվականի սկզբին զույգը տեափոխվել է Մանհեթենում համատեղ գնված բնակավայր[13]:
2015 թվականի նոյեմբերին Vogue ամսագիրը, անվանել է Քուինտոյին և ՄաքՄիլանին «ազդեցիկ զույգ, որի ազդեցությունը տարածվում է կինոյի, մոդայի և արվեստի ոլորտներում»[14]:
Ֆիլմոգրաֆիա
Թվական | Անվանում | Դեր | Դրվագ |
---|---|---|---|
2000 | Ուրիշները / The Others | Թոնի | 1 եթերաշրջանի 5-րդ սերիա |
2001 | Հրեշտակի հպումը / Touched by an Angel | Մայք | 8 եթերաշրջանի 9-րդ սերիա |
2002 | C.S.I.: Հանցագործության վայրը / CSI: Crime Scene Investigation | Միտչել Սալլիվան | 2 եթերաշրջանի 21-րդ սերիա |
2002 | Ոչ կենտրոնում / Off centre | Սմաջ/ Smudge | 1 եթերաշրջանի 21-րդ սերիա |
2002 | Ուրվականների հետ խոսողը / Haunted | Փոլ Քինգսլի | 1 եթերաշրջանի 2-րդ սերիա |
2002 | Գործակալություն / The Agency | Ջեյ Լամբերտ | 2 եթերաշրջանի 2-րդ սերիա |
2003 | Հաճախորդը միշտ մեռած է / Six Feet Under | Ուսանող | 3 եթերաշրջանի 3-րդ սերիա |
2003 | Հմայվածները / Charmed | Կախարդ | 5 եթերաշրջանի 18-րդ սերիա |
2003 | Սուրբ պարեկ / Miracles | Առաքական | 1 եթերաշրջանի 8-րդ սերիա |
2003-2004 | 24 / 24 | Ադամ Կաուֆման | 3 եթերաշրջան |
2004 | Ամուր ցանց / Dragnet | Հովարդ Սիմս | 2 եթերաշրջանի 7-րդ սերիա |
2004 | Հավայաններ / Hawaii | Լումիս | 1 եթերաշրջանի 6-րդ սերիա |
2004 | Նոր Ժաննա դ'Արկ / Joan of Arcadia | Ռեժիսյոր / Filmmarker | 2 եթերաշրջանի 7-րդ սերիա |
2005 | Կույր արդարադատություն / Blind Justice | Սքոթ Քոլինս | 1 եթերաշրջանի 9-րդ սերիա |
2006 | Ջորդան հետաքննություն / Crossing Jordan | Լեո Ֆուլտոն-կրտսեր | 5 եթերաշրջանի 12-րդ սերիա |
2006 | Երկվորյակներ / Twins | Ջեյսոն | 1 եթերաշրջանի 14-րդ սերիա |
2006 | Այդքան հայտնի / So noTORIous | Սասան | 9 սերիաներ |
2006—2010 | Հերոսները / Heroes | Սայլեր | 60 սերիաներ |
2006 | Ռոբոցիպ / Robot Chicken | Սայլերի ձայն | 3 եթերաշրջանի 17-րդ սերիա |
2008 | Բորդո / Bordeaux | Վաճառող | կարճամետրաժ ֆիլմ |
2009 | Աստղային ճանապարհ / Star Trek | Սպոկ | |
2009 | Կոճակամայր / Boutonniere | ||
2011 | Ռիսկի սահմանը / Margin Call | Փիթեր Սալիվան | |
2011 | Որքան ունես / What's your number? | Ռիկ | |
2011—2012 | Ամերիկյան սարսափ պատմություն / American Horror Story | Չեդ / բժիշկ Օլիվեր Թրեդսոն | 1—2 եթերաշրջաններ |
2011 | Աղջիկը մտնում է բար / Girl Walks Into A Bar | Նիք ատամնաբույժ | |
2013 | Ստարտրեկ. Պատիժ / Star Trek Into Darkness | Սպոկ | |
2014 | Growing Up Desiree | ||
2014 | Մենք Փարիզը չենք տեսնի, ինչպես մեր ականջները / We'll never have Paris | Ջեյմիսոն | |
2015 | Աղջիկները / Girls | Այս / Ace | 4 եթերաշրջան 7,9 սերիաներ |
2015 | Հրավիրում / The Invitation | ||
2015 | Ապտակ / The Slap | Հարրի Ապոստոլո | 1 եթերաշրջան |
2015 | Հիթմեն: Գործակալ 47 / Hitman: Agent 47 | Ջոն Սմիթ | |
2015 | Հանիբալ / Hannibal | Բեդելիի Դյու Մորյե-Նիլ հիվանդ | 3 եթերաշրջան 10-րդ սերիա |
2015 | Իմ անունը Մայքլ է / I am Michael | Բեննեթ | |
2016 | Սնոուդեն / Snowden | Գլեն Գրինվալդ | |
2016 | Ստարտրեկ. Անվերջություն / Star Trek Beyond | Սպոկ |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ The Insiders: 4/2/06. Роб Оуэн. Pittsburgh Post-Gazette.
- ↑ Список выпускников Университета Карнеги-Меллона
- ↑ Фильмография на сайте IMDb.com
- ↑ Post-Gazette.com: TV Preview: Pittsburgh native Quinto is face of 'Heroes' villain
- ↑ Zachary Quinto Is Spock. Moviehole.net. 25 июля 2007.
- ↑ Zachary Quinto gay: Star Trek star confirms he is homosexual | Mail Online
- ↑ «Закари Куинто расстался с бойфрендом».
- ↑ newnownext.com Zachary Quinto Confirms He’s Dating Model Miles McMillan.
- ↑ «Zachary Quinto Confirms He's Dating Model Miles McMillan On Instagram (PHOTOS)».
- ↑ David, Mark (2014-12-30). «Zachary Quinto and Miles MacMillan Buy Loft in Downtown Manhattan». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016-12-18-ին.
- ↑ Barasch, Emily. «Zachary Quinto, Miles McMillan, Jessica Joffe, and Olympia Scarry Toast the Dia Art Foundation's Contribution». Vogue (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016-12-18-ին.
Արտաքին հղումներ
- Զաքարի Քուինտոյի պաշտոնական կայք
- Զաքարի Քուինտո (անգլ.) Internet Movie Database կայքում
- Զաքարի Քուինտո Թվիթթերում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաքարի Քուինտո» հոդվածին։ |
|