Jump to content

Կարպո (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարպո
(Carpo)
Καρπώ
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է9 փետրվար 2003 թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Հեռավորությունը Յուպիտերից17 058 000 կմ
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք17 058 000 կմ
Էքսցենտրիսիտետ0,4316[1]
Սիդերիկ պարբերություն456,30 Երկրային օր
Թեքվածություն56° (խավարածրի նկատմամբ)
51,628° (Լապլասի հարթության նկատմամբ)
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ1,5 կմ
Մթնոլորտային տվյալներ

Կարպո (հին հունարեն՝ Καρπώ), կամ Յուպիտեր XLVI Յուպիտերի բնական արբանյակներից է։ Հայտնաբերվել է 2003 թվականին։

Հայտնաբերումը

Հայտնաբերվել է 2003 թվականի փետրվարի 9-ին Սքոթ Շեփարդի գլխավորած գիտնականների խմբի կողմից Հավայան համալսարանում։ 2005 թվականի մարտի 30-ին նրան տրվել է պաշտոնական Կարպո անվանումը[2], մինչ այդ ժամանակավորապես անվանվել էր S/2003 J 20[3]: Անվանվել է հունական դիցաբանության աստված Զևսի դստեր Կարպոյի պատվին։

Ուղեծիրը

Կարպոն կատարում է ամբողջական պտույտ Յուպիտերի շուրջ 456 օր, 7 ժամ և 12 րոպե պարբերությամբ, առավելագույն հեռավորությունը մոլորակից 17,058 մլն. կմ։ Կարպոյի ուղեծիրը ձգված (էքսցենտրիսիտետը` 0,4316) և չափազանց թեքված է` թեքումը Լապլասի հարթությանը 51,628°:[1]

Համարվում է, որ Կարպոն Ֆեմիստոյի պես չի պատկանում որևէ արբանյակների խմբի և հանդիսանում է միայնակ արբանյակ։

Ֆիզիկական առանձնահատկությունները

Կարպոյի տրամագիծը կազմում է ընդամենը 3 կիլոմետր: Խտությունը գնահատվում է մոտ 2,6 գ/սմ³: Ենթադրաբար կազմված է սիլիկատային ապարներից։ Չափազանց մուգ մակերևույթի ալբեդոն կազմում է 0,04: Աստղային մեծությունը հավասար է 23,0m։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Jacobson, R.A. (2006) JUP262. (2007-06-28). «Planetary Satellite Mean Orbital Parameters». JPL/NASA. Արխիվացված է օրիգինալից 2011-08-22-ին. Վերցված է 2008-01-19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. IAUC 8502: Satellites of Jupiter (30 մարտի 2005)
  3. IAUC 8125: S/2003 J 19 and S/2003 J 20 (30 ապրիլ 2003) (հայտնաբերումը)

Արտաքին հղումներ