Jump to content

Ալադար Գերևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ալադար Գերևիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 16, 1910(1910-03-16)
Ծննդավայր՝Յասբերենի, Յաս-Նադկուն-Սոլնոկ, Հունգարիա
Մահվան ամսաթիվ՝մայիսի 14, 1991(1991-05-14) (81 տարեկան)
Մահվան վայր՝Բուդապեշտ, Հունգարիա
177 սանտիմետր
Քաշ՝78 կիլոգրամ

Ալադար Գերևիչ (հունգ.՝ Gerevich Aladár. մարտի 16, 1910(1910-03-16), Յասբերենի, Յաս-Նադկուն-Սոլնոկ, Հունգարիա - մայիսի 14, 1991(1991-05-14), Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի սուսերամարտիկ, ով համարվում է «մեծագույն սուսերամարտիկը օլիմպիադաների պատմության մեջ»։ Նա վեց տարբեր օլիմպիական խաղերում 7 ոսկե մեդալ է նվաճել՝ հաղթանակներ տանելով թրասուսերով մրցումներում[1]։ Բացի այդ, աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 1935, 1951 և 1955 թվականներին՝ անհատական հաշվարկով, 1931, 1933, 1934, 1935, 1937, 1951, 1953, 1954, 1955, 1957 և 1958 թվականներին՝ թիմային հաշվարկով[2]։ Օլիմպիական արծաթե մեդալի ասպետ (1988)[3]։

Կենսագրություն

Գերևիչը մեկն է այն ընդամենը երկու մարզիկներից, ով օլիմպիական խաղերում վեց անգամ ոսկե մեդալ է նվաճել նույն մրցաձևում (և դա՝ չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով չեղարկված երկու խաղերին)։ Նա ոսկե մեդալներ է նվաճել 1932 և 1960 թվականներին՝ 28 տարվա աննախադեպ տարբերությամբ։ Առաջին և վերջին օլիմպիական մեդալների միջև ամենաշատ տարիների այս ռեկորդը 2012 թվականին կրկնել է նորզելանդացի նժույգավար մարզիկ Մարկ Թոդը[4]

Գերևիչի կինը՝ Էռնա Բոգենը (հայտնի է նաև որպես Էռնա Բոգատի), նրա որդին՝ Պալ Գերևիչը և աները՝ Ալբերտ Բոգենը (1912 թվականի ամառային օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած Ավստրիայի սուսերամարտի թիմի անդամ), բոլորն էլ օլիմպիական մեդալներ են նվաճել սուսերամարտի մրցումներում[5]։

Հռոմի 1960 թվականի օլիմիական խաղերին նախապատրասվելիս Հունգարիայի սուսերամարտի կոմիտեն Գերևիչին ասաց, որ նա արդեն չափազանց տարեց է մրցելու համար։ Անվանի մարզիկն ստիպեց, որ կոմիտեի անդամները ձայնները կտրեն՝ մարտահրավեր նետելով թրասուսերակիրների հավաքականի անդամներին և անհատական հանդիպումներում հաղթելով նրանցից յուրաքանչյուրին։ Գերևիչը 1960 թվականի օլիմպիդայում անհատական մրցումներում ոսկե մեդալից զրկվել է եզրափակիչ մրցապայքարում թույլ տված ընդամենը մեկ խոցման պատճառով։ Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո նա մարզել է Բուդապեշտի Վաշաշ մարզական ակումբի սաներին։ Մահացել է 81 տարեկան հասակում[6]։ 2003 թվականին Կրիշտիան Սառնեցկու և Բրիգիտա Սիպոչի հայտնաբերած աստերոիդը ի հիշատակ նշանավոր մարզիկի՝ անվանվել է 228893 Գերևիչ։ Այդ անվանակոչության մասին Minor Planet Center- ը պաշտոնապես տեղեկացրել է 2014 թվականի հունվարի 16-ին (M.P.C. 86716)[7][8]:

Մրցելույթներ օլիմպիադաներում

Օլիմպիադան Մրցաձևը Գրաված տեղը
Լոս Անջելես 1932 թրասուսեր, թիմ. 1
Բեռլին 1936 ճկասուսեր, թիմ. 7T
Բեռլին 1936 թրասուսեր, անհատ. 3
Բեռլին 1936 թրասուսեր, թիմ. 1
Լոնդոն 1948 ճկասուսեր, թիմ. 5T
Լոնդոն 1948 թրասուսեր, անհատ. 1
Լոնդոն 1948 թրասուսեր, թիմ. 1
Հելսինկի 1952 ճկասուսեր, թիմ. 3
Հելսինկի 1952 թրասուսեր, անհատ. 2
Հելսինկի 1952 թրասուսեր, թիմ. 1
Մելբուրն 1956 թրասուսեր, անհատ. 5
Մելբուրն 1956 թրասուսեր, թիմ. 1
Հռոմ 1960 թրասուսեր, անհատ. 5 p2 r4/5
Հռոմ 1960 թրասուսեր, командні 1

Տես նաեւ

  • Օլիմպիական խաղերում ամենաշատ ելույթ ունեցող մարզիկների ցուցակը
  • Օլիմպիական մի քանի ոսկե մեդալակիրների ցուցակ
  • Օլիմպիական մի քանի ոսկե մեդալակիրների ցուցակ մեկ իրադարձության մեջ
  • Ամառային օլիմպիական մի քանի մեդալակիրների ցուցակ

Ծանոթագրություններ

  1. «Olympics Statistics: Aladár Gerevich». databaseolympics.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
  2. ФЕХТОВАНИЕ: Энциклопедия / Авторы-составители М. С. Ракита, В. Л. Штейнбах. — М.: Человек, 2011. — ISBN 978-5-904885-46-5. — С. 96.
  3. Olympic Order(անգլ.) // Olympic Review. — МОК, 1988. — № 253. — P. 624. — ISSN 0251-3498. Архивировано из первоисточника 9 Օգոստոսի 2010.
  4. Fred Woodcock (2012 թ․ հուլիսի 31). «New Zealand three-day eventers win bronze». stuff.co.nz. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
  5. «Aladár Gerevich Olympic Results». sports-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
  6. «Aladár Gerevich Olympic Results». sports-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին."Aladár Gerevich Olympic Results". sports-reference.com. Archived from the original on 17 April 2020. Retrieved 3 May 2010.
  7. «228893 Gerevich (2003 RL8)». Minor Planet Center. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  8. «MPC/MPO/MPS Archive». Minor Planet Center. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալադար Գերևիչ» հոդվածին։