Անետ Պյոտչ
Անետ Պյոտչ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի, technical specialist, գեղասահքի մարզիչ և assistant technical specialist |
Երկիր՝ | Գերմանիա և Արևելյան Գերմանիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 3, 1960[1] (63 տարեկան) |
Ծննդավայր՝ | Խեմնից, Արևելյան Գերմանիա |
Քաշ՝ | 55 կիլոգրամ |
Անետ Պյոտչ (ռուս.՝ Анетт Пётч-Раушенбах, գերմ.՝ Anett Pötzsch-Rauschenbach, սեպտեմբերի 3, 1960[1], Խեմնից, Արևելյան Գերմանիա), արևելագերմանացի նախկին գեղասահորդուհի, հետագայում գեղասահքի մարզիչ, Չմշկասահորդների միջազգային խորհրդի տեխնիկական մասնագետ։
Մենասահքում օլիմպիական չեմպիոն (1980), աշխարհի կրկնակի չեմպիոն (1978, 1980), Եվրոպայի քառակի չեմպիոն (1977-1980 թթ. անընդմեջ), ԳԴՀ-ի հնգակի (1976-1980 թթ. անընդմեջ) չեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզվել է մարզիչ Յուտտա Մյուլլերի ղեկավարությամբ՝ ԳԴՀ-ից՝ Կարլ-Մարքս-Շտադտ սպորտկոմպլեքսում։
1973 թվականին նա գրավեց 3-րդ հորիզոնականը ԳԴՀ-ի առաջնությունում, և դա եղավ նրա դեբյուտը աշխարհի առաջնությունում։ Ձգտում էր առավել գերազանցության պարտադիր ֆիգուրաներում, տարբերվում էր սպորտային աթլետիկ ծրագրերով։ Տիրապետում էր երկու եռակի թռիչքների՝ տուլուպ և սալխ։
Կարիերայի ավարտից հետո ֆիզիկական ծանրաբեռնվածության կտրուկ նվազման և առատ ու համեղ կերակուրի նկատմամբ հակում ունենալու պատճառով ավելացրեց քաշը։ Եղել է հաջող ռեստորանային քննադատ։ 2003-2005թթ. գովազդային նպատակների համար նիհարել է՝ 85 կիլոգրանից հասնելով 54 կիլոգրամի, որպեսզի հանրությանը իր ծննդյան 45 ամյակի օրը ներկայացնի սառցե շոու իր իսկ մասնակցությամբ։
Ներկա պահին Պյոտչը աշխատում է որպես մարզիչ Խեմնիցում (օրինակ՝ աշխատում է երիտասարդ գերմանացի գեղասահորդ Դանիել Դոթսաուերի հետ[2]) և հանդիսանում է Չմշկասահորդների միջազգային խորհրդի դատավոր։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ամուսնությունը Ակսել ՈՒիթթի հետ էր, ով Կատարինա ՈՒիթթի եղբայրն էր, երկրորդը՝ գեղասահորդ Ակսել Ռաուշենբախի հետ։ Դուստրերը՝ Կլաուդիա և Սինդի Ռաուշենբախներ։ Կլաուդիան զբաղվում էր գեղասահքով և եղել է 2000 թվականի Գերմանիայի չեմպիոնուհի պատանիերի կարգում՝ զուգասահքում՝ Ռոբին Շոլկովիի հետ, աշխարհի առաջնությունների պատանիների կարգի մասնակից։
Սպորտային ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցումներ/մրցաշրջան | 1973 | 1974 | 1975 | 1976 | 1977 | 1978 | 1979 | 1980 |
Ձմեռային օլիմպիական խաղեր | 4 | 1 | ||||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 14 | 11 | 8 | 4 | 2 | 1 | 2 | 1 |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 8 | 7 | 3 | 2 | 1 | 1 | 1 | 1 |
Գեղասահքի ԳԴՀ-ի առաջնություն | 3 | 2 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 1 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.olympic.org/fr/anett-potzsch
- ↑ Daniel Dotzauer(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Анетт Пётч на портале sports-reference.com Արխիվացված 2011-04-21 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անետ Պյոտչ» հոդվածին։ |
|