Jump to content

Արցախի Հանրապետության անկախության հռչակագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
22:32, 2 Դեկտեմբերի 2023 տարբերակ, InternetArchiveBot (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հռչակագիր Արցախի Հանրապետության հռչակման մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռչակագիր Արցախի Հանրապետության հռչակման մասին, փաստաթուղթ Արցախի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին։ Հաստատվել է բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին։

Հռչակագրի ստորագրումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռչակագիրը ստորագրել են ԼՂԻՄ մարզգործկոմի նախագահ Լ. Պետրոսյանը, ԼՂԻՄ_Ի մարզգործկոմի քարտուղար Վ. Հակոբյանը։

1988-1990 թվականների որոշումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստաշրջանն արտահայտելով ժողովրդի կամքը, որ ամրագրված է փաստորեն անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1990 թվականների որոշումներում, ազատության, անկախության, իրավահավասարության և բարիդրացիության նրա ձգտումը, ղեկավարվելով քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային ոլորտների զարգացման խնդրում ամբողջ բնակչության շահերով, բնական և օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան համարելով հայ ժողովրդի միասնության ձգտումը՝ որոշել է.

Որոշում առաջին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունել ներկայիս ԼՂԻՄ-ի և սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում Արցախի Հանրապետության հռչակման մասին հռչակագիրը։

Որոշում երկրորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը և նրա գործադիր կոմիտեն համարել Արցախի Հանրապետության պետական իշխանության և կառավարման բարձրագույն ժամանակավոր մարմին՝ մինչև համաժողովրդական ընտրությունները, իշխանության և կառավարման հանրապետական նոր մարմինների ձևավորումը։

Որոշում երրորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանձնարարել ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի գործկոմին՝ ներգրավելով լայն հասարակությանը՝ նախապատրաստել և մարզային խորհրդի նստաշրջանի քննարկմանը ներկայացնել Արցախի Հանրապետության պետական իշխանության և կառավարման մարմինների կառուցվածքի և գործառությունների մասին ժամանակավոր կանոնակարգը։

Որոշում չորրորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Արցախի Սահմանադրության և օրենքների ընդունումը Արցախի Հանրապետության տարածքում գործում են ԽՍՀՄ Սահմանադրությունը և օրենսդրությունը, ինչպես նաև գործող այլ օրենքներ, որոնք չեն հակասում սույն հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։