Արցախում ծնված նշանավոր հայերի ցանկ
Արտաքին տեսք
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Ստորև ներկայացված է Արցախում ծնված և հայտնիություն ստացած հայերի ցանկը
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրե, հայ փոփ երգիչ, 2006 թ առաջինն է ներկայացրել Հայաստանը Եվրատեսիլ Երգի Մրցույթին, հայաստանի վաստակավոր արտիստ (2014)[1]
- Դոն Ասկարյան, այ կինոռեժիսոր, լուսանկարիչ, արժանացել է Հարվարդյան կինեմատոգրաֆիայի արխիվի մրցանակի[2]
- Ռոբերտ Ասկարյան, հայ գեղանկարիչ, քանդակագործ
- Զորի Բալայան, հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտի մասնագետ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ
- Վլադիմիր Արզումանյան, հայ երգիչ, «Մամա» երգով ներկայացրել է Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում և 120 միավորով զբաղեցրել առաջին հորիզոնականը[3][4]
- Թամարա Պետրոսյան, դերասանուհի, երգչուհի («Արցախի ձայներ» բենդ), հաղորդավարուհի, լեզվաբան
Գիտնականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմեն Աբաղյան (հունվարի 1, 1933 - նոյեմբերի 18, 2005), հայ ատոմային էներգետիկայի բնագավառի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Արտաշես Առաքելյան (ապրիլի 28 (մայիսի 11) - նոյեմբերի 10, 1993), հայ տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս[5]
- Լեո (Առաքել Գրիգորի Բաբախանյան) (ապրիլի 26 (մայիսի 8), 1860- նոյեմբերի 14, 1932), հայ պատմաբան, գրող, գրականագետ, հրապարակախոս, ՀԽՍՀ գիտությունների և արվեստի ինստիտուտի իսկական անդամ, պրոֆեսոր
- Իվան Կնունյանց (մայիսի 22 (հունիսի 4), 1906- դեկտեմբերի 21, 1990), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր
- Խորեն Սարգսյան (դեկտեմբերի 2, 1891- ապրիլի 4, 1970), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Արմեն Թախտաջյան (մայիսի 28 (հունիսի 10), 1910- նոյեմբերի 13, 2009), հայ բուսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս
- Աշոտ Հովհաննիսյան (հունիսի 17, 1887- հունիսի 30, 1972), հայ պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, դասախոս
- Անդրանիկ Իոսիֆյան (հուլիսի 8 (21), 1905 կամ հուլիսի 21, 1905- ապրիլի 13, 1993) հայ ճարտարագետ, ֆիզիկոս և գյուտարար, ԳԱԱ ակադեմիկոս[6]
Գրողներ և արվեստագետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեփան Աղաջանյան (դեկտեմբերի 16 (28), 1863- դեկտեմբերի 13, 1940), հայ դասական գեղանկարիչ
- Միքայել Արուտչյան (հուլիսի 6 (18), 1897- հունիսի 9, 1961), հայ բեմադրող-նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1958)։ Հայ խորհրդային բեմանկարչության հիմնադիրներից
- Հակոբ Գյուրջյան (դեկտեմբերի 5 (17), 1881- դեկտեմբերի 28, 1948), հայ քանդակագործ
- Գևորգ Կոթյանց (նոյեմբերի 12, 1909- օգոստոսի 28, 1996), խոհրդահայ նկարիչ, ապրել և ստեղծագործել է Լենինգրադում։ Լենինգրադյան նկարչական դպրոցի ներկայացուցիչ[7][8]
- Ալեքսանդր Մելիք-Փաշայան (հոկտեմբերի 23, 1905- հունիսի 18, 1964), հայազգի խորհրդային դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 1931 թվականից՝ Մոսկվայի Մեծ թատրոնի դիրիժոր, իսկ 1953-1962 թվականներին՝ գլխավոր դիրիժոր[9]
- Մուրացան կամ Գրիգոր Տեր-Հովհաննիսյան, (դեկտեմբերի 13, 1854- սեպտեմբերի 25, 1908 կամ սեպտեմբերի 12, 1908), հայ գրող
- Արսեն Տերտերյան (դեկտեմբերի 22, 1882- հոկտեմբերի 3, 1953), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ[10]
- Վաղարշ Վաղարշյան (փետրվարի 2 (14), 1894- մայիսի 6, 1959), հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ,
Քաղաքական և պետական գործիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համբարձում Առաքելյան (Շահրիար, ապրիլի 29, 1855- հուլիսի 6, 1918), հայ լրագրող, գրող, հասարակական գործիչ
- Ալեքսանդր Աթաբեկյան (փետրվարի 2, 1868- դեկտեմբերի 5, 1933), հայ քաղաքական գործիչ, ականավոր անարխիստ, բժիշկ
- Արտաշես Բաբալյան (նոյեմբերի 17, 1886- օգոստոսի 1, 1959), հայ բժիշկ, հասարակական-քաղաքական գործիչ, հրատարակիչ, դաշնակցական կուսակցության անդամ
- Ալեքսանդր Բեկզադյան (սեպտեմբերի 15 (27), 1879- օգոստոսի 1, 1938 կամ օգոստոսի 10, 1939), հեղափոխական գործիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր[11]
- Եղիշե Իշխանյանը (հունվարի 1, 1886- ապրիլի 28, 1975), եղել է 20-րդ դարասկզբի հայ նշանավոր ազգային, հասարակական և պետական գործիչ
- Արամ Մանուկյան կամ Սարգիս Հովհաննիսյան (մարտի 19, 1879- հունվարի 29, 1919), Հայաստանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր
- Արկադի Ղուկասյան (հունիսի 22, 1957) ՀՀ և ԱՀ պետական և քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ
- Բակո Սահակյան (օգոստոսի 30, 1960), հայ քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի զինված ուժերի գեներալ-գնդապետ[12]
- Արայիկ Հարությունյան (դեկտեմբերի 14, 1973), հայ պետական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության գործող նախագահ, խոշոր գործարար, Արցախի նախկին պետական նախարար, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ[13][14][15][16][17]
- Ռոբերտ Քոչարյան (օգոստոսի 31, 1954), հայ պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի երկրորդ նախագահ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ
- Սերժ Սարգսյան (հունիսի 30, 1954), Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետության 11-րդ և 15-րդ վարչապետ, Արցախի հերոս, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ[18][19][20]
- Սահակ Տեր-Գաբրիելյան (փետրվարի 15, 1886- օգոստոսի 19, 1937), հայ խորհրդային քաղաքական գործիչ
- Թուման Թումյան (մայիսի 11, 1879-հուլիսի 2, 1904), հայ հասարակական գործիչ, հայ ազգային-ազատագրական շարժման հրամանատար, ֆիդայի
- Կարեն Կարապետյան (1963, օգոստոսի 14) Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի առաջին փոխվարչապետ, Հայաստանի վարչապետ, Երևանի քաղաքապետ (2010-2011), տնտեսագիտության դոկտոր[21][22]
Ռազմական գործիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սամվել Բաբայան (մարտի 5, 1965), ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար, ռազմական, պետական և քաղաքական գործիչ
- Նիկոլ Դուման կամ Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան (հունվարի 12, 1867- սեպտեմբերի 23, 1914), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ,
- Սերգեյ Խուդյակով (դեկտեմբերի 26, 1901- ապրիլի 18, 1950) Խորհային Միության ավիացիայի մարշալ[23]
- Իվան Լազարև (հոկտեմբերի 17, 1820- օգոստոսի 14, 1879), ռուսական բանակի հայազգի զինվորական գործիչ
- Վալերիան Մադաթով կամ Ռոստոմ Մադաթյան (մայիսի 18 (29), 1782- սեպտեմբերի 4 (16), 1829), ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ
- Նելսոն Ստեփանյան (մարտի 15 (28), 1913- դեկտեմբերի 14, 1944), հայ օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս[24]
Կրոնական գործիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գարեգին Ա Հովսեփյան (դեկտեմբերի 17, 1867- հունիսի 21, 1952), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, նշանավոր հայագետ, Գերմանիայի Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության դոկտոր[25][26]
- Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան (մարտի 20, 1954), Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ, Արցախի հերոս[27]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ա. Ս. Հովնանյանին Հայաստանի վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին
- ↑ Հարվարդյան կինեմատոգրաֆիայի արխիվի մրցանակ
- ↑ Олеся Лучанинова (2010 թ․ նոյեմբերի 21). «На детском «Евровидении» в Минске дуэт из России занял второе место». РИА Новости. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Представитель Армении на «Детском Евровидении 2010» приехал в Минск с двухметровой книгой». Комсомольская правда. 11.11.2010.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Sergei V. Ivanov. Unknown Socialist Realism. The Leningrad School. Saint Petersburg, NP-Print Edition, 2007. P.18, 21, 24, 363, 389, 390, 392-400, 402-404, 443, 444.
- ↑ Справочник членов Союза художников СССР. Том 1. — М. : Советский художник, 1979. — С. 552.
- ↑ Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 144։
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Натура, Александр Иванович; Маховская, Анастасия Андреевна (2017 թ․ հուլիսի 14). «Социально-психологический портрет личности преступника, совершающего незаконное лишение свободы». Теория и практика общественного развития (7): 68–71. doi:10.24158/tipor.2017.7.14. ISSN 1815-4964.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը».
- ↑ «Միչեւ վարչապետ դառնալը եղել եմ Արցախի ամենախոշոր գործարարը. Արայիկ Հարությունյանը՝ իր ունեցվածքի մասին» (արխիվացված)։
- ↑ «Ղարաբաղի պաշտոնաթող վարչապետը խոսել է իր բիզնեսների մասին» (արխիվացված)։
- ↑ «2020 թ. «Ազատ հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է Արցախում քաղաքական բոլոր գործընթացներին. Արայիկ Հարությունյան» (արխիվացված)։
- ↑ «2020 թվականին «Ազատ հայրենիք» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է քաղաքական բոլոր գործընթացներին. Արայիկ Հարությունյան» Արխիվացված 2019-07-19 Wayback Machine։
- ↑ կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը
- ↑ Սերժ Սարգսյանը վերընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
- ↑ Սարգսյանը հրաժարվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից
- ↑ «Հայաստանի նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ [պաշտոնական կայք]». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ [պաշտոնական կայք]». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Г. И. Какагасанов. «Народы Кавказа в Великой Отечественной войне 1941—1945 гг: материалы Международной научной конференции, посвященной 60-летию Победы советского народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.» // Ин-т ЯЭ ДНЦ РАН, 2005. Стр. 70
- ↑ Газета «Бакинский рабочий» от 9 марта 1945 года
- ↑ «Նշանավոր Ճեմարանականներ», Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2005, էջ 136
- ↑ Գարեգին Հովսեփյան կաթողիկոս
- ↑ «Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը». Մեդիամաքս. 2014 թ․ սեպտեմբեր 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.