Jump to content

Գեյ փրայդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
11:23, 15 հունվարի 2017 տարբերակ, Սեփխանյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշ ծիածանագույն դրոշը

Գեյ փրայդ (անգլ.՝ Gay pride; նաև գեյ շքերթ), ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի խաղաղ ակցիան ընդդեմ դիսկրիմինացիայի և ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքի։ Շքերթի նպատակը մարդկանց հավասար իրավունքների հաստատումն է՝ անկախ սեռական կողմնորոշումից ու գենդերային ինքնությունից, նաև, սեփական արժանապատվության, անձնական ազատության ու ԼԳԲՏ համայնքի միասնության տոն[1][2][3][4]։

Փրայդերը սովորաբար անց են կացվում պատմականորեն համայնքի հետ կապված որևէ իրադարձության օրերին։ Օրինակ, Մոսկվայի մայիսյան գեյ շքերթը1993 թվականի նույնասեռականության դեկրիմինալիզացիայի տարեդարձի հետ կապված։ Որոշ դեպքերում փրայդերն ուղեկցվում են երթերով, միտինգներով, պարային խնջույքներով ու փառատոններով, ինչպես օրինակ Սիդնեյի Մարդի Գրա-ն, որը երբեմն տևում է մինչև մի քանի շաբաթ։

Փրայդի ընդունված սիմվոլներն են ծիածանագույն դրոշը, հունական այբուբենի փոքրատառ լյամբդան (λ), վարդագույն և սև եռանկյունները։ Վերջիններս վերցվել են նացիստական համակենտրոնացման ճամբարներում օգտագործվող «ամոթանքի պիտակներից»[5]։

Ծանոթագրություններ

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Ин» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Бр» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Эн» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Marc Stein and others Pride Marches and Parades // Encyclopedia of Lesbian, Gay, Bisexual and Transgender History in America. — Charles Scribners & Sons, 2003. — С. 416-419. — 1200 с. — ISBN 978-0684312613
  5. «Symbols of the Gay, Lesbian, Bisexual, and Transgender Movements». www.lambda.org. Արխիվացված է օրիգինալից 16 August 2007-ին. Վերցված է 30 July 2007-ին.