Jump to content

Գեներալ-մայոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գեներալ-մայոր, ծառայություն նախատեսող մի շարք պետական մարմիններում շնորհվող բարձրագույն սպայակազմի առաջնային կոչում։

Գեներալ-մայոր կոչումը ՀՀ-ում

Կոչումը պատկանում է բարձրագույն կոչումների դասին և շնորհվում է ՀՀ Նախագահի կողմից։ ՀՀ Զինված ուժերում այն չորրորդն է (բանակի գեներալից, գեներալ-գնդապետից և գեներալ-լեյտենանտից հետո), ՀՀ Ազգային անվտանգության մարմիններում (գեներալ-գնդապետից և գեներալ-լեյտենանտից հետո)և ՀՀ Ոստիկանությունում երրորդն է (ոստիկանության գեներալ-գնդապետից և ոստիկանության գեներալ-լեյտենանտից հետո), երկրորդն է ՀՀ Փրկարար ծառայությունում (փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտից հետո), մաքսային ծառայությունում (մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտից հետո) և քրեակատարողական ծառայությունում (արդարադատության գեներալ-լեյտենանտից հետո), բարձրագույնն է հարկային ծառայությունում (հարկային ծառայության գեներալ-մայոր) և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (արդարադատության գեներալ-մայորԴատական կարգադրիչների ծառայությունում այն չի շնորհվում (բարձրագույնն է գնդապետի կոչումը)։

Պաշտոնները ներկայացված են կոչման շնորհման օրվա դրությամբ։

Գեներալ-մայորի զինվորական կոչում ունեցող անձինք

  • Կոմիտաս Ռազմիկի ՄՈՒՐԱԴՅԱՆ (21.01.2013) - Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։
  • Գենադի Վիկտորի ՏԱՎԱՐԱԾՅԱՆ (21.01.2013) - Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ։
  • Հրանտ Միքայելի ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ (14.12.2012) - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ։
  • Վլադիկ Աշոտի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (07.09.2012) - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի տեղակալ։
  • Ավետիք Վոլոդյայի ՄՈՒՐԱԴՅԱՆ (07.09.2012) - Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ։
  • Ալեքսան Ջոնիկի ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (07.09.2012) - Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ։
  • Արիս Զարմայիլի ԲՐՈՒՏՅԱՆ (24.01.2012) - Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավար։
  • Իշխան Ժորայի ՄԱԹԵՎՈՍՅԱՆ (24.01.2012) - Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ։
  • Արթուր Վանյայի ՍԻՄՈՆՅԱՆ (24.01.2012) - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար։
  • Հովիկ Ֆոլիկի ՕՀԱՆՅԱՆ (24.01.2012) - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի հրամանատար։
  • Ալբերտ Գուրգենի ՄԱՐԴՈՅԱՆ (03.09.2011) - Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ։
  • Ռուբեն Լևոնի ԱՓՈՅԱՆ (17.12.2010) - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ։
  • Տիգրան Վազգենի ԲԱՐՍԵՂՅԱՆ (17.12.2010) - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ։
  • Արտակ Մաթևոսի ԴԱՎԹՅԱՆ (25.01.2010) - Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ։
  • Արշակ Հենզրիկի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (17.09.2009) - Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ։
  • Պողոս Լյովայի ՊՈՂՈՍՅԱՆ (17.09.2009) - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրամանատար։
  • Գեորգի Գրիգորի ՖԱՐՅԱՆ (26.01.2009) - Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի տեղակալ։
  • Վաչագան Ալեքսանդրի ՂԱԶԱՐՅԱՆ (18.12.2008) - Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ։
  • Արզուման Գարուշի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (19.09.2008) - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության պետ։
  • Արմեն Էդուարդի ԲԱԲՈՒՐՅԱՆ (17.09.2006) - Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։
  • Վարդան Մարտունի ԱՎԵՏԻՍՅԱՆ (17.09.2006)- Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ։

Ոստիկանության գեներալ-մայորներ

  • Վարդան Վոլֆիկի ԵՂԻԱԶԱՐՅԱՆ (13.04.2012) - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի պետ։
  • Արթուր Հակոբի ՕՍԻԿՅԱՆ (03.09.2011) - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ։
  • Հունան Հրաչի ՊՈՂՈՍՅԱՆ (10.04.2010) - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ։
  • Յուրի Ալավերդու ՄԱՆՈՒԿՅԱՆ (10.04.2010) - Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ։
  • Հովհաննես Ղուկասի ԹԱՄԱՄՅԱՆ (10.04.2010) - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ։

Փրկարարական ծառայության գեներալ-մայորներ

  • Նիկոլայ Վլադիմիրի ԳՐԻԳՈՐՅԱՆ (02.09.2013) - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ:
  • Սերգեյ Նիկոլայի ԱԶԱՐՅԱՆ (03.09.2010) - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն։
  • Վաչագան Միհրանի ՆԻԿՈՂՈՍՅԱՆ (03.09.2010) - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ։

Արդարադատության գեներալ-մայորներ

Մաքսային ծառայության գեներալ-մայորներ

  • Արթուր Սերգեյի ԱՖՐԻԿՅԱՆ (29.12.2011) - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։

Հարկային ծառայության գեներալ-մայորներ

  • Ռոբերտ Խորենի ԳԱԼՈՅԱՆ (28.12.2012) - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։

Տես նաև