Գաբիդեն Մուսթաֆին
Գաբիդեն Մուսթաֆին ղազ.՝ Ғабиден Мұстафин | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1902 |
Ծննդավայր | Bukhar-Zhyrau District, Կարագանդայի մարզ, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ |
Վախճանվել է | հունվարի 20, 1985 (82 տարեկան) |
Վախճանի վայր | Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և արձակագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Գաբիդեն Մուսթաֆին (ղազ.՝ Ғабиден Мұстафин, նոյեմբերի 26, 1902, Bukhar-Zhyrau District, Կարագանդայի մարզ, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ - հունվարի 20, 1985, Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ խորհրդային գրող, հասարակական գործիչ, կուսակցական բարձրաստիճան պաշտոնյա[1], Ղազախական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1958)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսթաֆինի «Էր Շոյըն (և այլ պատմվածքներ)» ժողովածուն լույս է տեսել 1929 թվականին։ Նրա «Կյանք կամ մահ» (1941) վեպը, որ ղազախական արձակի առաջին ստեղծագործություններից է, նվիրված է բանվոր դասակարգին։ Հրատարակել է «Միլիոնատեր» (1948) վիպակը, «Շիգանակ» (1945), «Կարագանդա» (1952, ՂԽՍՀ Աբայ Կունանբաևի անվան պետական մրցանակ, 1953), «Փոթորկից հետո» (1959) վեպերը և այլ գործեր։ Թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով։
Եղել է Ղազախստանի ԳՄ վարչության նախագահ (1953-1956), վարչության առաջին քարտուղար (1962-1964), ԽՍՀՄ VI գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաբիդեն Մուսթաֆինի անունով են կոչվել Ալմա Աթայի փողոցներից մեկը, Կարագանդա քաղաքի № 83 միջնակարգ դպրոցը, Կարագանդայի մարզի Թելմանի շրջանի Կզըլկայըն գյուղի պետտնտեսությունը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Soviet Literature 1973 -- Page 198 "GABIDEN ... Wrote a number of books, including Life or Death, Shiganak, Karaganda, After the Storm, etc."
- ↑ «Мустафин Габиден». МИА «Казинформ». 2010 թ․ հուլիսի 10. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 88)։ |
- Նոյեմբերի 26 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Հունվարի 20 մահեր
- 1985 մահեր
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ գրողի մասին
- Ղազախ գրողներ
- Ղազախ հասարակական գործիչներ
- Ղազախ արձակագիրներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՄԿԿ 20-րդ համագումարի պատվիրակներ
- Անձինք նամականիշերի վրա
- Ղազախստանի քաղաքական գործիչներ