Grand Theft Auto V
«Grand Theft Auto V» (կրճատ՝ «GTA 5»), 2013 թվականին «Rockstar North» ստուդիայի կողմից մշակված և «Rockstar Games» ընկերության կողմից թողարկված էքշըն ժանրի համակարգչային խաղ է։ Խաղը թվով տասնհինգերորդն է «Grand Theft Auto» խաղաշարերի մեջ[13]։ Պաշտոնապես լույս է տեսել 2013 թվականի սեպտեմբերի 17-ին՝ «Xbox 360» և «PlayStation 3» խաղային ապարատների համար։
Դեպքերը տեղի են ունենում Լոս Սանտոս քաղաքում, որն ստեղծված է Լոս Անջելեսի նախատիպով և առկա էր «GTA San Andreas» խաղում։ Օգտագործողն այս տարբերակում հնարավորություն է ստանում բացահայտելու մեգապոլիսի վայրերը, ինչպես նաև այցելել այլ վայրեր, որոնք գտնվում են Լոս Սանտոսից դուրս։ Սցենարային գործողությունները տեղի են ունենում միանգամից երեք խաղացվող կերպարի շուրջ, ինչը նորամուծություն է խաղաշարերի պատմության մեջ։ Օգտագործողը կարող է մի հերոսի սցենարից անմիջապես անցնել մյուսի սցենարին (եթե չի գտնվում առաքելության մեջ)։
Պաշտոնական թողարկումից 24 ժամ անց խաղի վաճառքն արդեն կազմել էր 800 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ առաջին 3 օրվա ընթացքում այն հատեց 1 միլիարդ դոլարի սահմանագիծը՝ խաղը դարձնելով պատմության մեջ ամենաարագ վաճառվող ժամանցային ապրանքատեսակը։[14]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Steam — 2003.
- ↑ PlayStation Store
- ↑ Grand Theft Auto V: Premium Edition — 2012.
- ↑ Humble Store
- ↑ GTAV Title Update 1.54 Notes (PS4 / Xbox One / PC)
- ↑ Actualización 1.36 de GTAV (solo PS3) (իսպ.)
- ↑ GTAV Title Update 1.29 Notes (PS3/Xbox 360)
- ↑ https://web.archive.org/web/20211215090225/https://www.gtabase.com/news/grand-theft-auto-v/title-updates/gta-online-the-contract-update-december-2021-patch-notes-fixers
- ↑ http://store.steampowered.com/app/271590/Grand_Theft_Auto_V/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ https://pegi.info/search-pegi?q=grand+theft+auto+v
- ↑ 12,0 12,1 https://usk.de/?s=Grand+Theft+Auto+V
- ↑ Ստաֆ Ռայթեր (Նոյեմբերի 2, 2011). «Համացանցում հայտնվել է «GTA V»-ի թրեյլերը» (անգլերեն). «Այ Թի ՊրոՊորտալ». Արխիվացված է օրիգինալից 2012-11-23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Բաքլի, Շոն (2013-09-16). ««GTA V»-ի վաճառքը երեք օրվա ընթացքում հասել է $1 միլիարդի, այն կարող է դառնալ ամենաարագ վաճառվող ժամանցային ապրանքատեսակը պատմության մեջ». Engadget.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22–ին-ին.