Jump to content

Scream & Shout

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Scream & Shout»
«Scream & Shout» սինգլի շապիկը (Will.i.am-ի և Բրիթնի Սփիրս, )
Will.i.am-ի և Բրիթնի Սփիրսի սինգլը
«#willpower» ալբոմից
ԹողարկվածՆոյեմբերի 20, 2012
ՖորմատCD սինգլ, թվային ներբեռնում
ՁայնագրվածՕգոստոս, 2012
ԺանրԴանս փոփ
Տևողություն4:42
ԼեյբլInterscope Records
ՊրոդյուսերԲաստո, Will.i.am
Will.i.am-ի սինգլների ժամանակագրություն
«In My City»
(2012)
«Scream & Shout»
(2012)
«#thatPower»
(2013)
Բրիթնի Սփիրսի սինգլների ժամանակագրություն
«Criminal»
(2011)
«Scream & Shout»
(2012)
«Ooh La La»
(2013)

«Scream & Shout», ամերիկացի ռեփեր Will.i.am-ի երգն է, համագործակցությամբ ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հետ։ Այն թողարկվել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Interscope Records լեյբլի կողմից, որպես Will.i.am-ի «#willpower» անվանումը կրող չորրորդ անհատական ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է Will.i.am-ի, Բաստոյի և Ջին Բապտիստի կողմից։

Տեսահոլովակ

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Բին Մորը, նկարահանվել է Լոս Անջելեսում 2012 թվականի հոկտեմբերի 13-ին և 14-ին[1][2]։ Պրեմիերան կայացել է 2012 թվականի նոյեմբերի 28-ին ամերիկյան X Factor նախագծի շրջանակներում, որից հետո նաև տեղադրվել է Will.i.am-ի VEVO էջում։

Ռեմիքս

«Scream & Shout (Ռեմիքս)»
Will.i.am-ի, Բրիթնի Սփիրսի, Հիթ-Բոյի, Վակա Ֆլոկա Ֆլեյմի, Լիլ Ուեյնի և Դիդդիի սինգլը
ԹողարկվածՀունվարի 29, 2013
ՖորմատԹվային ներբեռնում
ԺանրՀիփ հոփ
Տևողություն5:55
ԼեյբլInterscope Records
ՊրոդյուսերԲաստո

2013 թվականի հունվարի 1-ին Will.i.am-ը հայտարարում է, որ թողարկելու է երգի պաշտոնական ռեմիքսը, որում իրենց մասնակցությունն ունենալու նաև ռեփեր Վակա Ֆլոկա Ֆլեյմը և երաժշտական պրոդյուսեր Հիթ-Բոյը։ Հունվարի 25-ին ռեմիքսի նախնական տարբերակը հայտնվում է համացանցում, որում բացի Վակա Ֆլոկա Ֆլեյմից և Հիթ-Բոյից, իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Լիլ Ուեյնը և Դիդդին։ Այնուհետև Will.i.am-ը իր ՅուԹուբի պաշտոնական էջում տեղադրում է ռեմիքսի վերջնական տարբերակը, իսկ հունվարի 29-ին ռեմիքսը թվային ներբեռնման ֆորմատով թողարկվում է։

Ծանոթագրություններ

  1. «will.i.am Teams Up With Britney Spears In New Video For The Single, "Scream & Shout"». PR Newswire. UBM plc. նոյեմբերի 21, 2012. Արխիվացված է օրիգինալից հունվարի 25, 2013-ին. Վերցված է հունվարի 25, 2013-ին.
  2. Joannou, Andy (հոկտեմբերի 11, 2012). «Britney Spears, will.i.am shooting music video for 'Scream & Shout'?». Digital Spy. Hearst Magazines UK. Վերցված է նոյեմբերի 19, 2012-ին.

Արտաքին հղումներ