Jump to content

Belair

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Belair
Изображение логотипа
Տեսակավիաընկերություն
Հիմնադրված է2001
Երկիր Շվեյցարիա
Մայր ընկերությունAir Berlin
Կայքairberlin.com
 Belair Վիքիպահեստում

Belair Airlines AG, գործող՝ որպես Belair, շվեյցարական ավիաընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Օպֆիկոնում, աշխատում է երկրի ներսում և նրա սահմաններից դուրս գտնվող օդանավակայաններում մշտական ուղևորափոխադրումների ոլորտում։ Գերմանական Air Berlin ավիաընկերության դուստր ընկերությունն է։ Փոխադրողի գրանցումների վայրը և նրա գլխավոր տարանցիկ հանգույցը Ցյուրիխի օդանավակայանն է, որպես ևս մեկ հանգույց օգտագործվում է Բազելի օդանավակայանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվական՝ Balair-ի գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Basler Aviation AG (Balair) ավիաընկերությունը հիմնադրվել է 1925 թվականին Բազելում բիզնեսմեն Բալց Ցիմերմանի կողմից։ Ընկերության անունն առաջացել է Բազելի (ֆր.՝ Bâle) ֆրանսիական անունից։ Փոխադրողի առաջին երթուղիները եղել են Բազելի, Ֆրայբուրգի և Մանհեյմի միջև։ 1929 թվականին ավիաընկերության գրանցման կայանը դարձավ Շվեյցարիայի խոշորագույն առևտրային օդանավակայանը, որտեղից Balair ընկերությունն իրականացնում էր ուղիղ չվերթներ դեպի Ցյուրիխ, Ժնև, Լիոն, Կարլսրուե և Մայնի Ֆրանկֆուրտ։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ կապված՝ 1931 թվականի հունվարի 1-ին Balair-ը միացավ մեկ այլ շվեյցարական ավիափոխադրող Ad Astra Aero-ի հետ (Ցյուրիխի գրանցման կայան)՝ ձևավորելով Swissair խոշոր փոխադրողի, որի գլխավոր գրասենյակը Ցյուրիխում է։ Միավորման պահին Balair-ը փոխադրել էր 18 հազար ուղևոր, 320 տոննա բեռ և 143 տոննա փոստային փոխադրում։ Ավիաընկերությունը հիմնականում չվերթներ էր իրականացնում ամառվա շրջանում՝ ստանալով պարբերական սուբսիդիաներ կառավարության կողմից փոստային փոխադրումներ իրականացնելու նպատակով։

1950—1980-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Balair ավիաընկերության Douglas DC-8-ը Ցյուրիխի օդանավակայանում (1985 թվական)

1952 թվականի հոկտեմբերի 5-ին Բազելի բնակիչները քվեարկեցին Balair ավիաընկերության վերստեղծման համար, ինչը և տեղի ունեցավ հաջորդ տարվա հունվարին։ Ընկերության նախագահ ընտրվեց Հանս Փեթեր Շչուդինը։ Առաջին փուլում Balair-ը կենտրոնացավ ինքնաթիռների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայությունների մատուցման վրա՝ պայմանագիր կնքելով Swissair-ի հետ, ինչպես նաև ուսումնամարզական գործունեության վրա՝ այլ ավիաընկերությունների օդաչուների վերապատրաստումն իրականցնելու նպատակով։ 1957 թվականին Balair ընկերությունը բացեց առաջին չարթերային չվերթները երկու Vickers 610 Viking ինքնաթիռներով։ Երկու տարի անց Swissair-ը ձեռք բերեց փոխադրողի 40 % սեփականությունը և փոխանցեց նրան DC-4 երկու օդանավերի լիզինգը։ 1967 թվականից մինչև 1971 թվականը՝ Նիգերիայի քաղաքացիական պատերազմի ժամանակաընթացքում, Balair-ը ապահովում էր դեպի Բիաֆրայի Հանրապետություն մարդասիրական առաքելությունների փոխադրումները, այդ թվում՝ C-97 Stratocruiser ինքնաթիռներով։ 1979 թվականին ավիաընկերության ինքնաթիռների ցանկը համալրվեց DC-10 ինքնաթիռներով (գրանցված՝ HB-IHK)՝ միաժամանակ կիրառումից սկսեցին հանվել հնացած DC-6, DC-9 և երկու DC-8 ինքնաթիռները։

1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Balair-ի բոլոր չարթերային չվերթները իրականացվում էին Swissair առևտրային ապրանքանիշի ներքո։ Ավիաընկերության կառավարման գլխավոր գրաենյակը գտնվում էր Ժնևում, հաշվապահական հաշվառման ստորաբաժանումը՝ Բազելում, օպերացիոն ստորաժանումը՝ Ցյուրիխումը։ Չնայած երկու ավիաընկերություններում էլ աշխատակիցների ազատման և գործունեության զանգվածային վերակառուցման ժամանակաշրջանին՝ մի քանի տարվա ընթացքում ֆինանսական արդյունքը դրական էր։ 1995 թվականին Balair-ը դադարեց իրականացնել առևտրային փոխադրումներ, բոլոր մեձմայրուղային չվերթներն իրականացնում էր Crossair ընկերությունը, հեռու մայրուղայինները՝ Swissair-ը։ 1997 թվականի նոյեմբեի 1-ին Balair-ը վերսկսեց չարթերային ուղևորափոխադրումները Swissair անունով։

2000-ական թվականների սկզիբ. Balair-ից Belair[խմբագրել | խմբագրել կոդը]

Belair ավիաընկերության Boeing 757-200 авиакомпании Belair, 2007 թվականի սկիզբ
Belair ավիաընկերության Boeing 757-200-ը նոր գունավորմամբ, 2007 թվականի կեսեր

2001 թվականի աշնանը ակներև դարձավ Group SAir ավիահոլդինգի սնանկ դառնալը՝ Swissair ավիաընկերության և իր ստորաբաժանումների, այդ թվում՝ Belair չարթերային փոխադրողի հետ միասին։ Migros շվեյցարական ռիթեյլինգային կորպորացիայի հետ խորհրդակցելուց հետո որոշում կայացվեց նո չարթերային ավիաընկերության՝ Belair Airlines-ի ստեղծման մասին, որը գրանցվեց երկրի առևտրային կազմակերպությունների ցանկում 2001 թվականի հոկտեմբերի 16-ին։ Ընկերությունը ստացավ երկու Boeing 757 ինքնաթիռ, սկզբնական փուլում աշխատակիցների թիվը 120-ն էր։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ներառյալ՝ երկրի իշխանությունների կողմից շահագործողի սերտիֆիկատը ստանալուց հետո՝ 2001 թվականի նոյեմբերին, ավիաընկերությունը իրագործեց առաջին չվերթները Ցյուրիխից Միջերկրածովյան երկրներ և Աֆրիկայի հյուսիսային ատված։ Որոշ ժամանակ անց երկու Boeing 757 ինքնաթիռներին ավելացավ վարձավճարով վերցված Boeing 767-ը։ 2007 թվականի նոյեմբերի 1-ին գերմանական Air Berlin ավիաընկերությունը ձեռք բերեց Belair Airlines ընկերության սեփականության 49 %-ը, ինչը էականորեն թույլ տվեց ուժեղացնել ընկերության դիրքը Շվեյացարիայի զբոսաշրջային չարթերային ավիափոխադրումների շուկայում։ Boeing 757-200ER երկու ինքնաթիռները ներկվեցին Air Berlin-ի գույներով։

Օդային նավատորմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերի վերջի տվյալներով Belair ավիաընկերության ինքնաթիռների կազմի մեջ են մտնում հետևյալ ինքնաթիռները[1]

Belair ավիաընկերության օդային նավատորմը
Ինքնաթիռի տեսակ Օգտագործվող Պատվիրված Ուղևորների տեղեր Նշումներ
Airbus A319-100
2
150
Air Berlin բրենդի ներքո
Airbus A320-200
6
174
Air Berlin բրենդի ներքո
Ընդամենը' 8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Swiss Aircraft Register». FOCA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.