Coffee Stain
Coffee Stain | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող և համակարգչային խաղերի հրատարակիչ |
Հիմնադրված է | 2010 |
Վայր | Շյովդե |
Երկիր | Շվեդիա |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | Embracer Group? |
Դուստր ընկերություններ | Iron Gate Studio?[1] |
Կայք | coffeestainstudios.com |
Coffee Stain, շվեդական ընկերությունների խումբ, որոնք զբաղվում են համակարգչային խաղերի մշակմամբ և հրատարակչությամբ։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Շյովդե քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Coffee Stain Studios ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին Շյովդեի համալսարաների 9 ուսանողների կողմից, որպես համակարգչային խաղերի մշակող ընկերություն[2]։ 2010 թվականին դեկտեմբերի 16-ին թողարկվեց ընկերության առաջին բջջային խաղը՝ I Love Strawberries, iOS օպաերացիոն համակարգերի համար, որպես հրատարակիչ հանդես եկավ Atari, Inc ընկերությունը[3]։ Երկրորդ Sanctum խաղը թողարկվեց, որպես Unreal Tournament 3-ի տարբերակ, և հաղթեց Make Something Unreal մրցանակաբաշխությունում, որը անց է կացվել 2009 թվականին։ Փոփոխված տարբերակը ստացավ բավականին դրական ակնարկներ քննադատների կողմից, և ստուդիան շնորհիվ անվճար Unreal Development Kit գործիքի, սեփականաշնորհեց խաղը, և արդեն 2011 թվականի ապրիլի 15-ին թողարկվեց խաղի ամբողջական տարբերակը։ Դեռ 2011 թվականի մարտի 23-ին ընկերությունը պայմանագիր կնքեց Epic Games հետ, թույլտվություն Unreal Engine 3-ի օգտագործման իրավունք[4]։ 2013 թվականին թողարկվեց խաղի շարունակությունը՝ Sanctum 2։
2014 թվականի ապրիլին թողարկված Goat Simulator խաղը, քննադատների կողմից ստացավ ոչ այդ դրական ակնարկները, սակայն դա չխանգառեց խաղին գրավել շատ խաղացողների ուշադրությունը[5]։ Իսկ արդեն 2014 թվականի օգոստոսին Goat Simulator-ը վաճառքի թվով առաջատարն էր և գերազանցում էր ընկերության նախկին բոլոր խաղերի ընդհանուր վաճառաքի թվին[5], 2016 թվականին խաղի ընդհանուր վաճառքից ստացված գումարը դարձավ 12 միլիոն դոլար[6]։
2017 թվականին Coffee Stain-ը հայտարարեց Coffee Stain Publishing հաստատության մասին, որը զբաղվում էր այլ մշակողների խաղերի հրատարակչությամբ[7]։ Առաջին նման խաղը դարձավ Huntdown-ը մշակված Easy Trigger ընկերության կողմից։ Միևնույն ժամանակ Coffee Stain ընկերությունը գնեց Ghost Ship Games ընկերության մի մասը, դառնալով Deep Rock Galactic խաղի հրատարակիչը[8], 2017 թվականին Coffee Stain-ը ձեռք բերեց Lavapotion ընկերության մի մասը[9]։ Levelling the Playing Field ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերությունը 2018 թվականին ներդրումներ կատարեց դանիական Other Tales Interactive[10] և շվեդական Kavalri ընկերություններում[11]։ 2018 թվականին Coffee Stain-ը ձեռք բերեց Gone North Games ստուդիային մեծ մասը, որի հետ նախկինում համագործակցել են, որպես հրատարակիչ, և միացրեց իր ընկերությունների խմբին անվանափոխելով Coffee Stain North[12]։
Խաղերի շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակված խաղեր | ||||||
---|---|---|---|---|---|---|
Թվական | Անվանում | Պլատֆորմ | Հրատարակչություն | |||
2010 | I <3 Strawberries | iOS | Atari, Inc. | |||
2011 | Sanctum | Windows, macOS | Coffee Stain Studios | |||
2013 | Super Sanctum TD | Windows, iOS, macOS | Coffee Stain Studios | |||
2013 | Sanctum 2 | Windows, Xbox 360, PlayStation 3, macOS, Linux | Coffee Stain Studios | |||
2014 | Goat Simulator | Windows, Xbox 360, Xbox One, PlayStation 3, PlayStation 4, iOS, macOS, Android, Linux |
| |||
2019 | Satisfactory | Windows | Coffee Stain Publishing |
Հրատարակված խաղեր | |||
---|---|---|---|
Թվական | Անվանում | Պլատֆորմ | Մշակող |
2014 | A Story About My Uncle | Windows, macOS, Linux | Gone North Games |
2016 | The Westport Independent | Windows, iOS, macOS, Android, Linux | Double Zero One Zero |
2018 | Deep Rock Galactic | Windows, Xbox One | Ghost Ship Games |
2018 | Huntdown | Windows, iOS, macOS, Android, Linux, Xbox One, PlayStation 4, Nintendo Switch |
Easy Trigger |
2021 | Valheim | Windows, Linux | Iron Gate |
TBA | Songs of Conquest | Windows, macOS | Lavapotion |
Midnight Ghost Hunt | Windows | Vaulted Sky Games |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://embracer.com/stories/2021/09/01/the-success-of-valheim-and-the-people-behind-it-all/
- ↑ «THQ Nordic AB (publ) acquires Coffee Stain» (PDF). Embracer Group. 2018 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Carmichael, Stephanie (2014 թ․ փետրվարի 28). «Week in Mobile: Why one developer brought its first game back to iOS». GameZone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Brenna Hillier (2011 թ․ մարտի 23). «Make Something Unreal darlings sign commercial UE3 deal». VG247 (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ 5,0 5,1 Lien, Tracy (2014 թ․ օգոստոսի 12). «A game about a goat has sold almost one million copies». Polygon. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Wawro, Alex (2016 թ․ մարտի 15). «Devs share real talk about surviving the latest 'indiepocalypse'». Gamasutra. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Pearson, Dan (2017 թ․ փետրվարի 23). «Coffee Stain Studios becomes a publisher». GamesIndustry.biz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Sinclair, Brendan (2017 թ․ փետրվարի 24). «Coffee Stain invests in Ghost Ship Games». GamesIndustry.biz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Pearson, Dan (2017 թ․ ապրիլի 6). «Coffee Stain invests in new Gothenberg studio Lavapotion». GamesIndustry.biz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Kerr, Chris (2018 թ․ հունվարի 30). «Coffee Stain launches funding initiative to promote gender equality». Gamasutra. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Sinclair, Brendan (2019 թ․ նոյեմբերի 26). «Coffee Stain invests in Kavalri». GamesIndustry.biz. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ Kerr, Chris (2018 թ․ հունվարի 31). «Coffee Stain acquires and rebrands Gone North Games». Gamasutra. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.