Jump to content

Squad

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Squad
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է2009
ՎայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Կայքsquad.com.mx

Monkey Squad, S.A. de C.V., մեքսիկական ընկերություն, որ զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Տեղակայված է Մեխիկո քաղաքում և հայտնի է իր Kerbal Space Program խաղով։

Squad-ի հիմնական գործառույթների մեջ է մտնում մեդիա ծառայությունների տրամադրումը հաճախորդներին, ինչպիսիք են՝ Coca-Cola, Hewlett-Packard, Sony, Samsung և Nissan։ Ծառայություններն իրենց մեջ ներառում են՝ կայքերի ստեղծում, պարտիզանական մարքեթինգ և այլն[1]։ Ինչպես նաև ընկերությունը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ[2]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերին Ֆիլիպ Ֆալանգը (ով հայտնի էր «HarvesteR» կեղծանունով), որոշեց դիմել Squad-ի տերերին՝ Ադրան Գոյաին և Էզեկիլ Այարզաին, հայտնելով նրանց, որ պատրաստվում է անցել հանգստի և միտք ունի զբաղվել համակարգչային խաղերի մշակմամբ։ Ինչն Squad-ից պատասխանեցին, որ Ֆիլիպը կարող է մշակել խաղեր Squad-ի համար, այդ պահին առկա նախագծի ավարտից հետո։ Եվ այդպես էլ սկսվեց Kerbal Space Program խաղի մշակումը, որն իրենից ներկայացնում էր տիեզերական սիմուլիատոր, որի նախնական տարբերակը թողարկվեց 2011 թվականի հուլիսի 24-ին[3][4][5]։

2016 թվականի մայիսի 30-ին Ֆիլիպը հայտարարեց, որ թողնում է Kerbal Space Program խաղի հիմնական մշակողի պաշտոնը, նշելով, որ պետք է շարունակի աշխատանքը մեկ այլ դեռ չհայտարարված նախագծի վրա[6]։

2017 թվականի մայիսի 31-ին Squad-ը հայտարարեց, որ Kerbal Space Program խաղը գնվել է Take-Two Interactive-ի կողմից[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «To the Mun and back: Kerbal Space Program». Polygon. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին. Կաղապար:Ref en
  2. «True PC Gaming: Kerbal Space Program Developer Interview». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին. Կաղապար:Ref en
  3. «The atypical story of Kerbal Space Program's indie flight to success». Joystiq. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին. Կաղապար:Ref en
  4. «Moonshot: How Kerbal Space Program's creator launched an indie darling from out of nowhere». VentureBeat. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին. Կաղապար:Ref en
  5. «Version history – KSP Wiki». Kerbal Space Program Wiki. 2013 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Կաղապար:Ref en
  6. «My farewell to Kerbal Space Program». Kerbal Space Program forums. 2016 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին. Կաղապար:Ref en
  7. «KSP Acquired by Take-Two Interactive». Steam. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին. Կաղապար:Ref en