Հալշտատ
Կոմունա | |||
---|---|---|---|
Հալշտատ | |||
Hallstatt | |||
| |||
Երկիր | |||
Նահանգ | Վերին Ավստրիա | ||
Մակերես | 59,8 կմ² | ||
ԲԾՄ | 511 մ | ||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||
Խոսվող լեզուներ | գերմաներեն | ||
Բնակչություն | 788 մարդ (2014) | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | +43 6134 | ||
Փոստային ինդեքս | 4830 | ||
Փոստային դասիչ | 4830 | ||
Ավտոմոբիլային կոդ | GM | ||
Պաշտոնական կայք | hallstatt.at | ||
| |||
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 806 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Հալշտատ (գերմ.՝ Hallstatt, բավ․՝ Hoistod), կոմունա Ավստրիայում, Վերին Ավստրիա դաշնային հողում։
Մտնում է Գմունդեն շրջանի մեջ։ Բնակչությունը կազմում է 788 մարդ (2014)[1]։ Զբաղեցնում է 60 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 40709։
Հալշտատյան մշակույթի կենտրոնը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձան է։ Տեղակայված է Հալշտատի լճի դժվարամատչելի ալպյան տեղանքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հալշտատի աղի հանքերն ամենահինն են Եվրոպայում․ շահագործվում են ավելի քան 3 հազար տարի։ Բնակավայրի մասին տեղեկություններ գրավոր աղբյուրներում հայտնվել են 1311 թվականին։ Միջնադարյան Հալշտատի պատմության մասին գրեթե ոչինչ չի պահպանվել, քանի որ գտնվում էր կապի ուղուց բավականին հեռու։
1595 թվականից լուծվող աղը աշխարհի ամենահին խողովակաշարով տեղափոխվում է Էնբենզե, որը գտնվում է Հալշտատից 40 կմ հեռավորության վրա։
Սովորույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած իր պատկառելի տարիքին՝ բնակավայրի զարգացումը սահմանափակվում է լճի և ժայռերի միջև տարածությամբ։ Այդ իսկ պատճառով Հալշտատում կա հողի սուր պակաս, այդ թվում նաև գերեզմանոցի։ Յուրաքանչյուր 10 տարին մեկ մահացածների ոսկորները դուրս են բերվում հողից, կեղտազրկում են, գրանցվում (նրանց վրա նշվում է անունը, մասնագիտությունը և մահացածի մահվան թվականը) և դրվում են տեղի մատուռում՝ հանրային ցուցադրման։ Ազատված տարածքում իրականացվում են նոր թաղումներ։
Չինական կրկօրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականին Գուանդուն նագանգի Լոյան քաղաքում Մինիմետալս հանքարդյունաբերական և մետաղների ընկերությունը կառուցել է գյուղի կրկնօրինակը։ Շինարարությունը կազմել է մոտավորապես 700-940 միլիոն ԱՄՆ դոլլար[2]։
2013 թվականին այնտեղ անշարժ գույքի գինը կազմել է 240-600 000 եվրո, ավելի թանկ, քան օրիգինալ Հալշտատի միջնադարյան տները[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Statistik Austria - Bevölkerung zu Jahres- und Quartalsanfang, 2014-01-01.
- ↑ «Китайцы скопировали австрийскую деревушку». Ридус. 6 июня 2012. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
- ↑ А. Белицкая. Похищение Европы // Вокруг света․ — 2013. — № 8. — С. 56-64.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալշտատ» հոդվածին։ |
|