Հանս Շեֆեր
Հանս Շեֆեր գերմ.՝ Hans Schäfer | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 19, 1927[1] | ||
Ծննդավայր | Zollstock, Rodenkirchen, Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն | ||
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 7, 2017[1] (90 տարեկան) | ||
Մահվան վայր | Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա | ||
Հասակ | 174 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
| |||
|
Յոհան Շեֆեր (գերմ.՝ Johann Schäfer, հոկտեմբերի 19, 1927[1], Zollstock, Rodenkirchen, Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն - նոյեմբերի 7, 2017[1], Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[2]), ավելի հայտնի է որպես Հանս Շեֆեր (գերմ.՝ Hans Schäfer), գերմանացի ֆուտբոլիստ, 1954 թվականի աշխարհի չեմպիոն, Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի ավագ 1957-1962 թվականներին։ Ամբողջ ակումբային կարիերան անցկացրել է «Քյոլնում»։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1948-1965 թվականներին Շեֆերը հանդես է եկել «Քյոլն» ֆուտբոլային ակումբում։ Հանդես է եկել որպես ձախ եզրային հարձակվող։
Գերմանիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 1952 թվականի նոյեմբերի 9-ին Շվեյցարիայի հավաքականի հետ միջազգային ընկերական հանդիպման ժամանակ՝ դառնալով գոլի հեղինակ։ 1954 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Շեֆերը խփել է չորս գոլ և մրցաշարի ընթացքում եղել է Գերմանիայի լավագույն հարձակվողներից մեկը։ 1954 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։
Հավաքականի կազմում անցկացրել է 39 խաղ, խփել 15 գոլ։ Շեֆերը հանդես է եկել աշխարհի երեք առաջնություններում՝ բացի 1954 թվականից, Մունդիալներում խաղացել է նաև 1958 (4-րդ տեղ) և 1962 թվականներին։ Աշխարհի առաջնություններում ընդհանուր առմամբ խփել է 7 գոլ։ 1957-1962 թվականներին անցկացրել է 16 խաղ՝ հանդես գալով որպես Գերմանիայի հավաքականի ավագ։
Մասնակցել է ԽՍՀՄ հավաքականի հետ հայտնի հանդիպմանը 1955 թվականին. խաղացել է բոլոր 90 րոպեները, խփել 1 գոլ։
Վերջին խաղային տարիներին Շեֆերը վերաորակավորվել է ձախ եզրային հարձակվողի։ Մահացել է 2017 թվականի նոյեմբերի 7-ին քաղցկեղից։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի չեմպիոն՝ 1954
- Գերմանիայի չեմպիոն (2) - 1962, 1964
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիայի տարվա ֆուտբոլիստ՝ 1963
- «Արևմուտք» օբերլիգայի պատմության լավագույն ռմբարկու՝ 223 գոլ
- «Քյոլնի» պատմության լավագույն ռմբարկու՝ 304 գոլ
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա[3] | ԳԴՀ առաջնություն | Գավաթներ[4] | Եվրագավաթներ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | ||
Քյոլն | 1948/49 | 26 | 18 | 0 | 0 | 2 | 2 | - | - | 28 | 20 |
1949/50 | 28 | 17 | 0 | 0 | - | - | - | - | 28 | 17 | |
1950/51 | 27 | 11 | 0 | 0 | - | - | - | - | 27 | 11 | |
1951/52 | 28 | 15 | 6 | 2 | - | - | - | - | 34 | 17 | |
1952/53 | 28 | 26 | 0 | 0 | ? | ? | - | - | 28+ | 26+ | |
1953/54 | 28 | 26 | 2 | 1 | 4+ | 2+ | - | - | 34+ | 29+ | |
1954/55 | 19 | 10 | 0 | 0 | 1+ | ? | - | - | 20+ | 10+ | |
1955/56 | 29 | 14 | 0 | 0 | ? | ? | 0 | 0 | 29+ | 14+ | |
1956/57 | 22 | 17 | 0 | 0 | 2+ | 2+ | 0 | 0 | 24+ | 19+ | |
1957/58 | 29 | 15 | 5 | 3 | ? | ? | 0 | 0 | 34+ | 18+ | |
1958/59 | 27 | 13 | 5 | 0 | ? | 0 | 0 | 0 | 32+ | 13 | |
1959/60 | 20 | 16 | 4 | 0 | ? | ? | 0 | 0 | 24+ | 16+ | |
1960/61 | 23 | 19 | 6 | 2 | 3+ | 3+ | 0 | 0 | 32+ | 24+ | |
1961/62 | 23 | 13 | 4 | 2 | 4+ | 1+ | 2 | 0 | 33+ | 16+ | |
1962/63 | 26 | 11 | 7 | 3 | 2 | 1 | 2 | 1 | 37 | 16 | |
1963/64 | 22 | 12 | - | - | 2 | 3 | 7 | 1 | 31 | 16 | |
1964/65 | 17 | 8 | - | - | 0 | 0 | 3 | 0 | 20 | 8 | |
Ընդհանուր | 422 | 261 | 39 | 13 | 32 | 28 | 14 | 2 | 507 | 304 | |
Քյոլնի հավաքական[5] | 1958/60 | - | - | - | - | - | - | 1 | 0 | 1 | 0 |
1960/61 | - | - | - | - | - | - | 1 | 0 | 1 | 0 | |
Ընդհանուր | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 2 | 0 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 422 | 261 | 39 | 13 | 32 | 28 | 16 | 2 | 509 | 304 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ Erik Eggers (2017 թ․ նոյեմբերի 7). «Zum Tod von Hans Schäfer: „Schäfer, nach innen geflankt"» (գերմաներեն). Spiegel Online. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Մինչև 1963/64 մրցաշրջանը՝ տարածաշրջանային Բեցիրկսլիգա «Ռեյն» և Օբերլիգա «Արևմուտք», հետագայում՝ Բունդեսլիգա։
- ↑ ԳԴՀ գավաթ (10 խաղ/8 գոլ), Արևմտագերմանական գավաթ (20 խաղ / 18 գոլ), «Ռեյն» բեցիրկսլիգայի փլեյ-օֆի հանդիպումներ (1948/49 մրցաշրջան)։
- ↑ Քյոլնի հավաքականը, որը մասնակցել է Տոնավաճառների գավաթի 1958/60 և 1960/61 խաղարկություններին։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը football.comeze.com կայքում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Շեֆեր» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 19 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Քյոլն քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 7 մահեր
- 2017 մահեր
- Քյոլն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Քյոլնի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1954
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ