Հիրիկ ատրպատականյան
Հիրիկ ատրպատականյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Հիրիկազգիներ (Iridaceae) |
Ենթաընտանիք | Iridoideae |
Տրիբա | Irideae |
Ցեղ | Հիրիկ (Iris) |
Տեսակ | Հիրիկ ատրպատականյան (I. atropatana) |
Միջազգային անվանում | |
Iris atropatana |
Հիրիկ ատրպատականյան (լատին․՝ Iris atropatana ), հիրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոխուկավոր բույս է։ Տափակ, երկարությամբ ծավալված, մանգաղաձև ծայրերով տերևները հիմքի մոտ ունեն 2-4 սմ լայնություն։ Ցողունների բարձրությունը 5-10 սմ է։ Ծաղիկները 1-2 հատ են, դեղին, հազվադեպ՝ բաց կապտավուն[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում տարածված է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Հերհեր, Բարձրունի, Մարտիրոս, Խնձորուտ, Սերս, Գետապ, Եղեգնաձոր, Ագարակաձոր, Մալիշկա)։ Աճում է նաև Նախիջևանում և Արևելյան Անատոլիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ծովի մակարդակից 1200-2000 մ բարձրությունների վրա, ստորին և միջին լեռնային գոտիներում, չոր քարքարոտ, կավային, գիպսակիր, խճաքարոտ լանջերին, տրագականտային և ֆրիգանանման բուսականության մեջ, գիհու անտառներում։ Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտղաբերում է մայիս-հունիս ամիսներին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ ատրպատականյան» հոդվածին։ |
|
|