Jump to content

Հոլգեր Բադշտուբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոլգեր Բադշտուբեր
գերմ.՝ Holger Badstuber
Անձնական տվյալներ
Ազգությունը Գերմանացի
Քաղաքացիությունը Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 13, 1989 (35 տարեկան)
Ծննդավայր Մեմինգեն, Գերմանիա Գերմանիա
Հասակ 190[1]
Քաշ 83
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա
Համար 28
Պատանեկան կարիերա
1994-2000 Գերմանիա Ռոտ
2000-2002 Գերմանիա Շտուտգարտ
2002-2007 Գերմանիա Բավարիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2009 Գերմանիա Բավարիա II 55 (7)
2007- Գերմանիա Բավարիա 111 (1)
Ազգային հավաքական
2007-2008 Գերմանիա Գերմանիա մինչև 19 2 (0)
2008 Գերմանիա Գերմանիա մինչև 20 3 (0)
2009-2010 Գերմանիա Գերմանիա մինչև 21 8 (2)
2010- Գերմանիա Գերմանիա 30 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հոլգեր Բադշտուբեր(գերմ.՝ Holger Badstuber, մարտի 13, 1989(1989-03-13)[2][3], Մեմինգեն, Շվաբիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի ֆուտբոլիստ, Մյունխենի Բավարիայի պաշտպան։ 2010 թվականի ԱԱ-ն բրոնզե մեդալակիր։

Եղել է Ռոտ-ան-դեն-Ռոտ թիմի սան։ Խաղացել է Շտուտգարտ և Բավարիա թիմերի երիտասարդական կազմում։ 18 տարեկան հասակում սկսել է խաղալ սիրողական առաջնության Յուգ թիմում։ Որտեղ 23 խաղերում հեղինակել է 4 գնդակ։

Պռոֆեսիոնա կարիերայում դեբյուտը նշել է 2007 թվականի հուլիսի 27-ին տնային խաղում մրցելով Բեռլինի Ունիոն թիմի հետ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։ Այնտեղ նա անցկացրեց 32 խաղ և խփեց 3 գնդակ։ Դրաից հետո 2008/09 թվականի մրցաշրջանում տեղափոխվեց Բավարիա, որտեղ փետրվարի 1-ին կնքեց պայմանագիր, մինչև 2011 թվական։ Բունդեսիգայում առաջին խաղն անցկացրեց օգոստոսի 8-ին Հոֆենհայմի դեմ խաղում(1-1)։

Բադշտուբերը կենտրոնական կիսապաշտպան է, որը խաղում է նաև հենակետային կիսապաշտպանի և ձախ եզրային պաշտպանի դիքում։

Առաջին և միակ գնդակը Բունդեսլիգայում հեղինակել է 2009 թվականի դեկտեմբերի 4-ին, 15-րդ տուրի շրջանակներում, տնային խաղում մրցելով Մյունխենգլադբախի Բորուսիայի դեմ խաղում։ Խաղն ավարտվեց Բավարիայի հաղթանակով, 2-1 հաշվով։

2010 թվականին երկարաձգեց պայմանագիրը մինչև 2014 թվական։

2012 թվականի դեկտեմբերի 1-ին Դորտմունդի Բորուսիայի դեմ խաղում ծանր վնասվածք ստացավ և բաց թողեց մի շարք հանդիպումներ։ Բաստիան Շվայնշտայգերի խոսքերով, նրա կորուստը լուրջ հարված էր թիմի սխեմայի վրա։

2013 թվականին նրա բժիշկը հայտարարեց, որ Հոլգերը ստացել է մկանի կտրվածք և բաց կթողնի մի քանի ամիս։

2013 թվականի հոկտեմբերի 1-ին լուրեր տարածվեցին, որ նա ստացել է նոր վնասվածք։

Ազգային հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի նոյեմբերի 14-ին դեբյուտը նշեց Գերմանիայի մինչև 19 տարեկանների թիմում Անգլիայի դեմ խաղում որտեղ թիմը հաղթեց 1-0 հաշվով։ Իր երկրորդ և վերջին խաղն անցկացրեց 2008 թվականի մայիսի 28-ին, որտեղ Գերմանիան հաղթեց Սլովակիային 5-2 հաշվով

2009 թվականի օգոստոսի 11-ին մինչև 21 տարեկանների թիմում առաջին խաղն անցկացրեց, որտեղ թիմը հաղթեց Թուրքիային 3-1 հաշվով, որտեղ նա փոխարինման մտավ 59-րդ րոպեին փոխարինելով Մաթս Հյումելսին։

2010 թվականին մայիսի 29-ին դեբյուտը նշեց ազգային հավաքականի կազմում, Հունգարիայի դեմ խաղում, փոխարինելով Առնե Ֆրիդրիխին։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա Բավարիա

  • Գերմանիայի չեմպիոն 2009/10, 2012/13, 2013/14, 2014/15
  • Գերմանիայի գավաթակիր 2009/10, 2012/13, 2013/14
  • Չեմպիոնների լիգայի հաղթող 2012/13
  • Գերմանիայի Սուպերգավաթակիր 2010, 2012
  • Եվրոպայի սուպերրգավաթակիր 2012
  • Աշխարհի ակումբային առաջնության հաղթող 2013

Գերմանիա Գերմանիայի հավաքական

  • 2010 թվականի ԱԱ բրոնզե մեդալակիր
  • 2012 թվականի ԵԱ մրցանակակիր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. FC Bayern München AG
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #1023066750 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլգեր Բադշտուբեր» հոդվածին։