Ունա Լոուրենս (անգլ.՝ Oona Laurence, օգոստոսի 1, 2002(2002-08-01)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), թատրոնի ամերիկացի երիտասարդ դերասանուհի, որը հայտնի է Բրոդվեյի «Մաթիլդա» ներկայացման մեջ Մաթիլդա Վորմվուդի դերը կատարելու շնորհիվ, որին մասնակցել են նաև Բեյլի Ռյոնը, Միլլի Շապիրոն և Սոֆյա Գեննուսան։ Ապրում է Նյու Յորքում և հանդես է գալիս կինոյում, թատրոնում և հեռուստատեսությունում։ «Մաթիլդա» մյուզիքլում կատարած դերի համար Լոուրենսը 2013 թվականին արժանացել է Թոնի մրցանակի[2]։
Տեղի թատրոնում մի քանի դերերից և կարճամետրաժ ֆիլմերում ու հեռուստատեսային դրվագներում երկրորդական դերեր կատարելուց հետո՝ 2012 թվականին, Լոուրենսն ընտրվել է մասնակցելու «Մաթիլդա» նոր երաժշտական ներկայացմանը։ Նա ստացել է Մաթիլդայի դերը՝ մասնակցելով շոուին 2013 թվականի մարտի 4-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 15-ը։
Ունա Լոուրենսը նկարահանվել է նաև հեռուստատեսային ֆիլմերում՝ «Օրենք և կարգ։ Հատուկ բաժին» (անգլ.՝ Law and Order: Special Victims Unit) և «Նարնջագույնը նոր սևն է»։
2016 թվականին Լոուրենսը նկարահանվել է «Փիթը և իր վիշապը» (անգլ.՝ Pete's Dragon) ֆիլմում՝ կատարելով Նատալիի դերը, և «Վատ մայրեր» ֆիլմում՝ մարմնավորելով Միլա Կունիսի հերոսուհու՝ Էմիի դստերը՝ Ջեյն Միտչելին։