Ոսկե ձիգա
Ոսկե ձիգա | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Ուկրաինա | ||
Տեսակ | ամենամյա միջոցառում և մրցանակների խումբ | ||
Պարգևատրող | Ուկրաինայի կինոակադեմիա | ||
Վիճակագրություն | |||
Հիմնադրման ամսաթիվ | 2017 | ||
Հերթականություն | |||
Կայք | uafilmacademy.org(ուկր.) | ||
Ukrainian Film Academy Awards Վիքիպահեստում |
«Ոսկե ձիգա» (ուկրաիներեն՝ Золота дзиґа), Ուկրաինայի ազգային կինոմրցանակ, որը շնորհվում է ուկրաինական կինոյի զարգացման գործում մասնագիտական ձեռքբերումների համար։ Հիմնադրվել է 2017 թվականին՝ Ուկրաինայի կինոակադեմիայի կողմից։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 20-ին Կիևում՝ Fairmont Grand Hotel Kyiv հյուրանոցում[1]։
Ֆիլմերի ընտրություն և հաղթողների որոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ազգային կինոմրցանակաբաշխության համար ֆիլմերի ներկայացումը տևել է 2017 թվականի փետրվարի 20-ից մինչև մարտի 20-ը։ Ընտրության համար ընդունվել են ֆիլմեր, որոնց առաջնախաղը կայացել է 2016 թվականի ընթացքում՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Առաջին ազգային կինոմրցանակի մրցույթին մասնակցած ֆիլմերի ցանկը (longlist) բաղկացած է եղել 54 ֆիլմից, որոնցից 12-ը՝ լիամետրաժ խաղարկային, 15-ը՝ կարճամետրաժ խաղարկային, 19-ը՝ վավերագրական, 8-ը՝ անիմացիոն։ Ընդհանուր առմամբ ներկայացվել է 76 ժապավեն[2]։ Հավակնորդները որոշվել են ֆիլմերի առցանց պատճենների փակ, ոչ կոմերցիոն դիտմամբ։ 2017 թվականի ապրիլի 3-ին Կինոակադեմիայի խորհուրդը հրապարակել է Առաջին ազգային կինոմրցանակաբաշխության 17 հավակնորդների կարճ ցուցակը[3]։
Հաղթողներն ընտրվում են կինոակադեմիայի բոլոր անդամների կողմից՝ եռաստիճան քվեարկությամբ։
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոմրցանակի հաղթողները որոշվում են հետևյալ 22 անվանակարգերում (2020)[4]․
- Լավագույն ֆիլմ,
- Լավագույն ռեժիսոր (Յուրի Իլյենկոյի անվան մրցանակ),
- Գլխավոր դերի լավագույն դերասան,
- Լավագույն գլխավոր դերասանուհի,
- Երկրորդ պլանի լավագույն դերասան,
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի,
- Լավագույն օպերատոր-բեմադրիչ,
- Լավագույն նկարիչ-բեմադրիչ,
- Լավագույն սցենարիստ,
- Լավագույն կոմպոզիտոր,
- Լավագույն վավերագրական ֆիլմ,
- Լավագույն անիմացիոն ֆիլմ,
- Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ,
- Լավագույն նկարիչ-դիմահարդար (2018 թվականից)[5],
- Կոստյումների լավագույն նկարիչ (2018 թվականից)[6],
- Լավագույն ձայնային ռեժիսոր (2018 թվականից)[6],
- Լավագույն մոնտաժ (2019 թվականից)[7],
- Լավագույն երգ (պարգևատրվում է կատարողը, 2019 թվականից)[7],
- Հանդիսատեսի մրցանակ (2018 թվականից)[8][9][10],
- «Ոսկե հոլ» մրցանակ՝ ուկրաինական կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար,
- «Տարվա բացահայտում» մրցանակ,
- «Ամենավիզուալ էֆեկտներ» մրցանակ։
Խորհրդանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային կինոմրցանակի գլխավոր խորհրդանիշը Ոսկե ձիգա արձանիկն է, որը խորհրդանշում է ուկրաինական կինոյի արագ և շարունակական զարգացումը[12]։ Բացի այդ, անունը հիշեցնում է ականավոր կինեմատոգրաֆիստ Ձիգա Վերտովի ստեղծագործական ժառանգությունը[11]։
Անվան հեղինակը «Մեդիա Գրուպ Ուկրաինա» ընկերության ռազմավարական մարկետինգի գծով տնօրեն Օլգա Զախարովան է։ Արձանիկի ձևավորումը մշակել է ուկրաինացի նկարիչ Նազար Բիլիկը, ով նկարագրել է «Ոսկե ձիգան» հետևյալ կերպ․ «Կոմպոզիցիայի հիմնական տարրը կինոժապավենի կադրն է, ոսկե քառանկյունը, որը դինամիկ պտտվում է՝ մարմնավորելով կինոն։ Արձանիկի ձևը հիշեցնում է պտտվող հոլ, կրակ, բողբոջ, որոնք ազգային կինոյի զարգացման և նորացման խորհրդանիշներն են»[12]։
Արարողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արարողություն | Ամսաթիվ | Վայր | Առաջատար | Լավագույն ֆիլմ |
---|---|---|---|---|
1-ին | ապրիլի 20 2017 | Կիև, Fairmont Grand Hotel Kyiv | Ալեքսանդր Սկիչկո[13] | «Տատրակի բույնը»[14] |
2-րդ | ապրիլի 20 2018[6] | Կիև, КВЦ «Парковый» | Ախտեմ Սեյտաբլաև և Վասիլիսա Ֆրոլովա[15] | Կիբորգներ[16] |
3-րդ | ապրիլի 19 2019 [7] | Կիև, КВЦ «Парковый» | Դարյա Տրեգուբովա և Օլեգ Պանյուտա[17] | Դոնբաս[18] |
4-րդ | մայիսի 3 2020[19] | Առցանց [19] | Դարյա Տրեգուբովա և Թիմուր Միրոշնիչենկո[20] | «Մտքերս լուռ են»[21] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Лілія Зінченко. «Оголошено переможців української кінопремії «Золота дзиґа»». Детектор медіа. 20.04.2017. Վերցված է 21.04.2017-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ Національна Кінопремія: оголошено longlist номінантів на офіційному сайті Національної кіноакадемії. Процитовано 06.04.2017
- ↑ Номінанти на офіційному сайті Української кіноакадемії
- ↑ Український «Оскар» отримав фільм «Мої думки тихі» Արխիվացված 2021-01-14 Wayback Machine lviv.ua 04.05.2020
- ↑ Національну кінопремію «Золота Дзиґа» вручатимуть у 4 нових номінаціях — Сценарна майстерня, 2 жовтня 2017
- ↑ 6,0 6,1 6,2 «Національну кінопремію «Золота Дзиґа» вручатимуть у 4 нових номінаціях». Офіційний сайт Української кіноакадемія (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Прийнято регламент Третьої Національної кінопремії України "Золота Дзиґа"». Офіційний веб-сайт Української кіноакадемії. 20.11.2018. Վերցված է 21.11.2018-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ Кінопремія на сайті Української кіноакадемії
- ↑ Лідія Зінченко. «Другу кінопремію «Золота дзиґа» вручать 19 квітня 2018 року». Детектор медіа. 19.07.2017. Վերցված է 20.07.2017-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ Правила проведення онлайн-голосування в номінації «Вибір глядача» Національної кінопремії «Золота Дзиґа» на сайті Сегодня
- ↑ В Україні створено Національну кіноакадемію та кінопремію «Золота дзиґа» // ДМ, 20 лютого 2017
- ↑ Національна Кінопремія презентує головний символ — статуетку «Золота Дзиґа» на офіційному сайті Національної кіноакадемії. Процитовано 12.04.2017
- ↑ «Ведучим церемонії вручення Першої Національної Кінопремії стане Олександр Скічко». Офіційний сайт Української кіноакадемії (ուկրաիներեն). 2017 թ․ մարտի 9. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Стрічка «Гніздо горлиці» перемогла в номінації «Найкращий фільм»». Офіційний сайт Української кіноакадемії (ուկրաիներեն). 2017 թ․ ապրիլի 21. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Ведучими «Золотої Дзиґи» стануть Ахтем Сеітаблаєв і Василіса Фролова». Детектор медіа (ուկրաիներեն). 2018 թ․ փետրվարի 27. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Даша Плахтій, Вячеслав Довженко, Наталя Ворожбіт та інші - лауреати кінопремії «Золота Дзиґа»». Офіційний сайт Української кіноакадемії (ուկրաիներեն). 2018 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Ведучими «Золотої Дзиґи 2019» стануть Дар'я Трегубова та Олег Панюта». Детектор медіа (ուկրաիներեն). 2019 թ․ փետրվարի 18. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Лілія Зінченко (2019 թ․ ապրիլի 19). «Оголошено переможців кінопремії «Золота Дзиґа 2019» (ПОВНИЙ ПЕРЕЛІК)». Детектор медіа (ուկրաիներեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ 19,0 19,1 «Онлайн-церемонія четвертої національної кінопремії «Золота Дзиґа» пройде 3 травня». Офіційний сайт Української кіноакадемія (ուկրաիներեն). 2020 թ․ ապրիլի 6. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Ведучими онлайн-церемонії вручення Четвертої Національної кінопремії стануть Дар'я Трегубова та Тімур Мірошниченко». Офіційний сайт Української кіноакадемія (ուկրաիներեն). 2020 թ․ ապրիլի 24. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Украинский Оскар: «Мои мысли тихие» и «Домой» — главные триумфаторы кинопремии «Золота Дзиґа 2020»». ТК Медіа (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Регламент Второй национальной кинопремии
- Регламент Третьей национальной кинопремии
- Регламент Четвертой Национальной кинопремии
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե ձիգա» հոդվածին։ |
|