Շեյն ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ և country house? |
Տեղագրություն | Antrim?[1] |
Հասցե | Անթրիմ Կոմսություն |
Վարչական միավոր | Անթրիմ Կոմսություն |
Գտնվում է ափին | Լոխ Նեյ լճի ափին |
Երկիր | Մեծ Բրիտանիա Հյուսիսային Իռլանդիա |
Կառուցված | 1345 թվական |
Պատվիրող | Օ՝Նիլլ տոհմ |
Կայք | shanescastle.com |
Shane's Castle Վիքիպահեստում |
Շեյն ամրոց (անգլ.՝ Shane's Castle), ավերված ամրոց, որը գտնվում է Հյուսիսային Իռլանդիայի Անթրիմ Կոմսության Ռանդալսթաուն քաղաքում։ Ամրոցը գտնվում է Լոխ Նեյ լճի հյուսիսարևելյան ափին։
Կառուցվել է 1345 թվականին Օ՝Նիլլ տոհմի անդամներից մեկի կողմից։ Սկզբնական անվանումը եղել է Էդեն դուֆ կարրիկ անգլ.՝ Eden-duff-carrick[2], սակայն 1722 թվականին Շեյն ՄակԲրայն Օ՝Նիլլի կողմից ամրոցը վերանվանվել է Շեյն[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջանցքը կառուցվել է 1800 թվականին, իսկ 1812 թվականին ճարտարապետ Ջոն Նեշի նախագծով սկսվել է ամրոցի վերակառուցման գործընթացը։ 1816 թվականին ամրոցը վերացավ երկրի երեսից հրդեհի պատճառով։ Հրդեհից հետո պահպանվել է միայն Նեշի տունը[2]։ 1860-ականներին կառուցվեց երկրորդ տունը՝ Չալզ Լանյոնի և Ուիլիամ Հենրի Լինի գլխավորությամբ, Օ՝Նիլլի 1-ին լորդի համար։
Ամրոցը զբաղեցնում է 2600 ակր տարածք Լոխ Նեյի ափին[2]։
Այլ տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցը օգտագործվել է հանրահայտ Գահերի խաղ հեռուստասերյալի նկարահանումների համար[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Northern Ireland Buildings Database
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Lowry, Mary (c. 1913). The Story of Belfast and Its Surroundings. LibraryIreland.com. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.
- ↑ http://www.westeros.org/GoT/Gallery/Entry/1838/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շեյն ամրոց կատեգորիայում։ |