Նո Լի Յոն
Նո Լի Յոն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 16, 1992 (31 տարեկան) |
Ծննդավայր՝ | Չունչոն, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն՝ | Հարավային Կորեա |
Մասնագիտություն՝ | երգչուհի և մոդել |
IMDb։ | ID 8453067 |
Նո Լի Յոն[1] (կորեերեն՝ 노이영; օգոստոսի 16, 1992, Չունչոն, Հարավային Կորեա[2], հայտնի է Ի-Յոն անվանմամբ), հարավկորեացի երգչուհի։ Առավել հայտնի է, որպես After School աղջիկների խմբի նախկին անդամ (2011-2019)։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1992-2010. Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի-Յոնը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 16-ին Հարավային Կորեաի Չինչոն քաղաքում[3]։ Նա, բացի ծնողներից, ունի նաև եղբայր՝ Թեջինը։ Դեռահաս տարիքում աղջիկը մասնակցել է երաժշտական փառատոների։ Նվագել է կիթառ, հարվածային գործիքներ, դաշնամուր և մի շարք այլ գործիքներ[4]։ Սովորել է Չինչոնի բարձրագույն տեխնիկական և գյուղատնտեսական դպրոցում, այնուհետև ընդունվել է Հյոնհիի համալսարանի՝ «Պոստմոդեռնիզմը երաժշտության մեջ» բաժին[5]։
2011 - ներկա. After School-ի A.S. Blue-ի հետ առաջնաելույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ After School-ի հետ բեմում Ի-Յոնը հայտնվել է 2010 թվականի դեկտեմբերի վերջին SBS Gayo Daejun երաժշտական փառատոնում`«Bang!» սինգլով[6]։ 2011 թվականի հունվարի 27-ին տեղի է ունեցել Նամիե Ամուրոյի հետ "Make It Happen" սինգլի պրեմիերան, և այն դարձել է Ի-Յոնի առաջին պաշտոնական թողարկումը՝ խմբի կազմին միանալուց հետո[7]։ Առաջին ստուդիական ալբոմը՝ Virgin-ը թողարկվեց ապրիլի 29-ին, իսկ վերադարձի փուլը տեղի ունեցավ նույն օրը Music Bank-ում[8]։ Այդ ժամանակ Ի-Յոնը դարձավ After School-ի ամենաերիտասարդ անդամը, նախկինում Լիզին էր։ Նույն թվականի հուլիսին, աղջիկը Չույոնի, Ռեյնայի և Լիզիի հետ դարձավ հատուկ ենթաբաժնի՝ School Blue Blue-ի մաս[9]։ 2013 թվականի հունիսի 12-ին՝ «First Love» սինգլի թողարկումից մեկ օր առաջ, Pledis Entertainment-ը ներկայացրեց անհատական հոլովակ Ի-Յոնի մասնակցությամբ, որտեղ նա երգեց երգը տարբեր երաժշտական գործիքների վրա, ինչը գրավեց խմբի երկրպագուների ուշադրությունը[10]։
2015 թվականից հետո After School-ը ընդմիջման էր գտնվում յուրաքանչյուր մասնակցի անհատական գործունեության պատճառով։ Այդ ընթացքում պայմանագրերի ավարտից հետո գրեթե բոլորը հեռացան ընկերությունից, բացի Ռեյնան, Նանան, Կահին և Ի-Յոնը։ Կորեական ԶԼՄ-ները բազմիցս ենթադրում էին, որ խումբը կլուծարվի, մինչդեռ Pledis Entertainment-ը պաշտոնական հայտարարություններ չէր տալիս։ Խմբի որոշ անդամներ ևս խոսեցին խմբի ոչ պաշտոնական լուծարման մասին`վերջին ալբոմը ձայնագրելու համար ժամանակ չունենալու պատճառով[11][12]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Иногда встречается вариант написания Но И Ён.
- ↑ «After School Profile». After School Japan. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «K-POP Now!: The Korean Music Revolution». Mark James Russel. April 29, 2014. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «E-Young (After School) Profile And Facts». K-Pop Profiles. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «GET TO KNOW AFTER SCHOOL'S E-YOUNG». Channel Korea. April 11, 2019. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «【TVPP】After School - BANG! (New Member: E-young), 애프터스쿨 - 뱅! @ 2010 Korean Music Festival Live». TV-People. October 30, 2014. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Namie Amuro & After School unveil MV for "Make It Happen"!». All K-Pop. February 21, 2011. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «After School makes a comeback with 'Shampoo' on Music Bank». All K-Pop. April 29, 2011. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Ini Dia Anggota After School \'Red\' dan \'Blue\'». Hot Detik. July 11, 2011. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «After School's E-Young Is a One-man Band Playing "First Love"». Soompi. June 12, 2013. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Netizens Choose 4 K-Pop Idol Groups That Might As Well Disband». K-Pop Map. August 1, 2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Nana supposedly confirms at fansign that After School/Orange Caramel are done». Asian Junkie. August 6, 2018. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.