Jump to content

Յամսյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Յամսյա
ֆիններեն՝ Jämsän kaupunki
Զինանշան

ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
ՀամայնքԿենտրոնական Ֆինլանդիա
Հիմնադրված է1866 թ.
Մակերես1571,41 կմ²
Պաշտոնական լեզուֆիններեն[1][2]
Բնակչություն19 182 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[3]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Պաշտոնական կայքjamsa.fi(ֆին.) և jamsa.fi/en/(անգլ.)
Յամսյա (Ֆինլանդիա)##
Յամսյա (Ֆինլանդիա)

Յամսյա[4][5], ранее — Я́мся[6][7] (ֆիններեն՝ Jämsä. ˈjæmsæ), քաղաք և համայնք Ֆինլանդիայի կենտրոնական մասում՝ Յամսյանյոկի գետի ափին։ Զբաղեցնում է  1824,12 քառակուսի կիլոմետր տարածք, որից 252,73 քառակուսի կիլոմետրը՝ ջրածածկ։ Բնակչության թվաքանակը 2023 թվականի փետրվարի 28-ի տվյալներով եղել է 19.281. այդ ցուցանիշով երկրորդ տեղն է գրավում Կենտրոնական Ֆինլանդիայում՝ զիջելով միայն Յիվյասկիլյային։ Բնակչության միջին խտությունը կազմում է 14,5 մարդ/կմ²։ Համայնքը պաշտոնապես համարվում է ֆիննախոս։

Յամսյան ֆիննական օդագնացային արդյունաբերության կենտրոնն է հանդիսանում. «Պատրիա» ընկերության ինքնաթիռաշինական գործարանն ու համապատասխան ճարտարագիտական և վարչական ծառայությունների գրասենյակները տեղակայված են քաղաքի մերձակայքում գտնվող Հալլի օդանավակայանուի մոտ։

Երկու տարին մեկ անգամ Յամսյայում անց է կացվում անտառարդյունաբերական խոշոր ցուցահանդես՝ FinnMetko-ն։

1994 թվականից ի վեր՝ Հիմոս սարի լանջին գործող դահուկային համալիրն ընդգրկված է Rally Finland-ի ծրագրում՝ որպես վերին աստիճանի առանձնահատուկ մրցության հարթակ։

2012 թվականին Ֆինլանդիայի կենտրոնական քրեական ոստիկանությունը Յամսյայում կազմակերպված հանցախմբեր է բացահայտել[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
  2. Kuntien ja kielisuhdeluokituksen 2024 välinen luokitusavain, Klassificeringsnyckeln mellan kommuner och språklig indelning år 2024, The correspondence table between municipalities and language distribution in 2024Statistics Finland, 2024.
  3. Population growth biggest in nearly 70 yearsStatistics Finland.
  4. Норвегия, Швеция, Финляндия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 50—51. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  5. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 140.
  6. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 458.
  7. Финляндия. Справочная карта. 1:2 000 000. — 4-е. — М.: ГУГК при Совете Министров СССР, 1978. — 27 000 экз.
  8. Полиция бьёт тревогу: организованная преступность распускает свои щупальца по всей Финляндии // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 27 августа 2012.(Ստուգված է 28 Օգոստոսի 2012)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յամսյա» հոդվածին։