Մարգարետ Հյուս
Մարգարետ Հյուս | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1630 կամ մայիսի 29, 1645 |
Ծննդավայր | անհայտ |
Մահացել է | հոկտեմբերի 1, 1719[1] |
Մահվան վայր | Էլթհեմ, Քենթ, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի |
Ամուսին | Հռենոսի Արքայազն Ռուպերտ |
Margaret Hughes Վիքիպահեստում |
Մարգարետ Հյուս (անգլ.՝ Margaret Hughes, մայիսի 29, 1630 կամ մայիսի 29, 1645, անհայտ - հոկտեմբերի 1, 1719[1], Էլթհեմ, Քենթ, Մեծ Բրիտանիայի թագավորություն), հայտնի է նաև Փեգ Հյուս կամ Մարգարետ Հյուս անուններով, հաճախ նշվում է որպես անգլիական բեմի առաջին դերասանուհին, որը բեմ է բարձրացել 1660 թվականի դեկտեմբերի 8-ին[2]։ Հյուսը Անգլիական բուրժուական հեղափոխության գեներալ Հռենոսի Ռուփերտ արքայազնի սիրելին էր։
Կանայք Վերականգնման ժամանակաշրջանի դրամայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսը դերասանուհի է դարձել անգլիական դրամայի մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում։ Անգլիական դրաման մեծապես տուժել է Անգլիական բուրժուական հեղափոխության և Չարլզ 2-ի գահակալմանը նախորդած ժամանակաշրջանում` 1642 թվականին արգելվելով պուրիտանական Երկարատև պառլամենտի կողմից[3]։ Այս արգելքը վերջապես հանվել է Չարլզ II Ստյուարտի կողմից։ Չարլզը թատրոնի մեծ երկրպագու էր և երկու արքայական արտոնագիր է տրամադրել Սըր Թոմաս Քիլիգրյուին և Սըր Վիլյամ Դավենանտին[3]։ Վերածննդի ժամանակաշրջանում կանանց արգելված էր հայտնվել բեմում, ինչի արդյունքում տղամարդ դերասանները կանանց դերեր էին խաղում։ Մի անգամ արքայի` ներկայացում դիտելու ժամանակ այն հանկարծակի ընդհատվել է։ Պարզվել է, որ կնոջ դեր խաղալ պատրաստվող տղամարդը չէր հասցրել սափրվել։ Տղամարդկանց կողմից կանանց դերեր խաղալը ժամանակակիցների համար ավելացրել է համասեռամոլության տարածման վերաբերյալ մտահոգությունները, ինչն ի վերջո ստիպել է Չարլզին 1662 թվականին արքայական հրամանագիր ընդունել, ըստ որի կանացի դերերը պետք է խաղային միայն դերասանուհիները[4]։ Քիլիգրյուն և Դավենանտը Վերականգնման ժամանակաշրջանից անմիջապես հետո սկսել են դերասանուհիներին ներգրավել ներկայացումներում[4], որոնք 1660-ականների սկզբից բեմում հայտնվելով` միանգամից ընդունելություն են գտել։ Քիլիգրյուն 1664 թվականին ըստ իր հեղինակած պիեսի բեմադրել է «Փարսոնի հարսանիքը» ներկայացումը, որտեղ զբաղված էին միայն դերասանուհիները։ Ներկայացումը կրկնվել է նաև 1672 թվականին։
15 տարեկանում Մարգարետը թատրոնի պատմության էջ է բացել` դառնալով անգլիական բեմի առաջին դերասանուհին[5][6]։ Նրա առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1660 թվականի դեկտեմբերի 8-ին, երբ նա Վերե Սթրիթ թատրոնում Շեքսպիրի «Օթելլո» պիեսի բեմադրության մեջ խաղացել է Դեզդեմոնայի դերը[7]։ Որոշ պատմաբաններ որպես անգլիական բեմ բարձրացած առաջին դերասանուհի ճանաչում են Աննա Մարշալին[8]։ Այնուամենայնիվ, Ջոն Դոունեսի` 1660-ականների մասին հուշերում որպես առաջին դերասանուհի հիշատակվում է հենց Հյուսը[9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսը հայտնի էր իր գրավչությամբ. հուշագիր Սեմյուել Փիփսը համարում էր նրան «չափազանց սիրունիկ կին»[10], նրան նկարագրում էին որպես «մեծ գեղեցկության տեր, մուգ խոպոպիկներով, հիանալի կառուցվածքով և հատկապես գեղեցիկ ոտքերով» կին[11]։ Ըստ Փիփսի` նա Սըր Չարլզ Սեդլիի սիրուհին էր։ Կարծիք կա, որ Մարգարետը կարճ ժամանակ կապված է եղել անձամբ Չարլզ II Ստյուարտի հետ ևս[10]։ Համարվում է, որ Հյուսն Արթուր անունով արտամուսնական որդի է ունեցել, չնայած այս փաստն ապացուցող վնակություններ չկան[11]։
Առավել հավանական է, որ Հյուսը կապված է եղել Հռենոսի արքայազն Ռուփերտի հետ։ Վերջինս սիրահարվել է նրան 1660 թվականների վերջին, չնայած Հյուսը հավանաբար ձգտել է նրա ուշադրությանն արժանանալ` իր համար կայուն բնակավայր ապահովելու նպատակով[11]։ Ռուփերտն արքայական ընտանիքի ավագ անդամներից մեկն էր, և Հյուսը նրա հովանավորությամբ առավելությունների էր արժանանում։ 1669 թվականին Մարգարետը դարձել է King's Company նախաձեռնության անդամ, ինչը նրան կարգավիճակ է տվել և պաշտպանել պարտքերի պատճառով ձերբակալվելուց։ Դերասանուհին չորս անգամ նկարվել է ժամանակի պալատական ամենահայտնի նկարիչ Սըր Փիթեր Լելիի կողմից[12]։
Ռուփերտն այդպես էլ պաշտոնապես չի ամուսնացել Հյուսի հետ, սակայն ընդունել է իրենց դստերը` Ռուփերտային, որը ծնվել է 1673 թվականին[13]։ 1670-ական թվականներին Հյուսը շքեղ կյանք է վարել` վայելելով մոլախաղերն ու ոսկեղենը։ Իրենց հարաբերությունների ընթացքում Ռուփերտը նրան նվիրել է առնվազն £20,000 արժողությամբ թանկարժեք զարդեր։
Մարգարետը շարունակել է խաղալ նաև Ռուփերտայի ծնվելուց հետո` բեմ վերադառնալով 1676 թվականին։ Հաջորդ տարի Ռուպերտը Հյուսին տեղավորել է £25,000 արժողությամբ «հսկա շենքում», որը գնել էր Սըր Նիկոլաս Կրիսպեից[13]։
Արքայազն Ռուփերտը մահացել է 1682 թվականին՝ իր հարստության մեծ մասը թողնելով Հյուսին և Ռուփերտային[14]։ Հյուսի համար դժվար էր այրու կարգավիճակը[14]` առանց Ռուփերտի աջակցության[15]։ Հյուսն սկսել է վաճառել Ռուփերտի նվերները։ Նա վաճառել է նաև Համմերսմիթի իր տունը լոնդոնցի երկու վաճառականների[14]։ Նրա դուստրը` Ռուփերտան, ամուսնացել է խորհրդարանի ապագա անդամ և գեներալ անգլիացի Էմանուել Սկրոպե Հոուի հետ[14]։ Հյուսը մահացել է 1719 թվականին[16]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gilder, Rosamond. Enter the Actress: The First Women in the Theatre. Boston, Houghton Mifflin, 1931.
- Halliday, F. E., A Shakespeare Companion 1564–1964. Baltimore, Penguin, 1964.
- Highfill, Philip H., Kalman A. Burnim and Edward A. Langhans. Volume 8 of A Biographical Dictionary of Actors, Actresses, Musicians, Dancers, Managers and Other Stage Personnel in London, 1660–1800. Southern Illinois University Press, 1982.
- Howe, Elizabeth. The First English Actresses: Women and Drama, 1660–1700. Cambridge, Cambridge University Press, 1992.
- Rennert, Hugo Albert. The Spanish Stage in the Time of Lope de Vega. Hispanic Society of America, 1909.
- Spencer, Charles. Prince Rupert: The Last Cavalier. London։ Phoenix, 2007. 9780753824016.
- Thomson, Peter, et al., eds. The Cambridge History of British Drama. 3 Volumes, Cambridge, Cambridge University Press, 2004.
- Wilson, John Harold. All the King's Ladies: Actress of the Restoration. Chicago, University of Chicago Press, 1958
- Macqueen-Pope, W. Ladies First; the Story of Woman's Conquest of the British Stage. London։ Allen, 1952
Ծանոթագրություներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 232. — ISBN 978-1-85743-228-2
- ↑ Այստեղ էական է ազգային դասակարգումը։ 1603 թվականին Ճապոնիայում առաջին կաբուկի ներկայացնողները կանայք էին։ Իտալացի դերասանուհու մասին վաղ վկայություններ են եղել 1565-66 թվականներից, տես` Rennert, Spanish Stage, p. 140: Թոմաս Կորյատը Վենետիկի դերասանուհիների մասին հիշատակումներ է արել 1611 թվականի վերաբերյալ, տես` Halliday, Shakespeare Companion, p. 22:
- ↑ 3,0 3,1 Spencer, p. 314.
- ↑ 4,0 4,1 Spencer, p. 315.
- ↑ «Margaret Hughes, first lady of the stage». Madame Guillotine. 2010 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Pope, W. Macqueen (1952). First Ladies. London: W. H. Allen. էջեր 35–36.
- ↑ Halliday, Shakespeare Companion, p. 347.
- ↑ Howe, p. 24.; Gilder, p. 166.
- ↑ See Highfill, Burnim and Langhans, p. 24.
- ↑ 10,0 10,1 Highfill, Burnim and Langhans, p. 24.
- ↑ 11,0 11,1 11,2 Spencer, p. 318.
- ↑ Spencer, p. 318; Highfill, Burnim and Langhans, p. 26.
- ↑ 13,0 13,1 Spencer, p. 319.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 Spencer, p. 366.
- ↑ Highfill, Burnim and Langhans, p. 26.
- ↑ Highfill, Burnim and Langhans, p. 24; Spencer, p. 367.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարետ Հյուս» հոդվածին։ |
|