Մայքլ Ջեյ Անդերսոն (անգլ.՝ Michael J. Anderson, հոկտեմբերի 31, 1953(1953-10-31)[1], Դենվեր, ԱՄՆ), ամերիկացի դերասան, առավել հայտնի «Թվին Փիքս» հեռուստասերիալի «Ուրիշ տեղից մարդու» դերով և դրա «Թվին Փիքս։ Կրակի միջով» պրիկվելով[2], նաև «Մալհոլենդ Դրայվ» ֆիլմի պարոն Ռոկայի դերով։
Անդերսոնը նկարահանվել է «Թվին Փիքսի» չորս էպիզոդներում։ Մարդը ուրիշ տեղից (անվանում էին նաև Թզուկ) կարմիր պիջակով էր և ուներ տարօրինակ առոգանություն։ Դրա համար Անդերսոնը օգտվում էր հակառակ արտասանությունից, այն գաղտնի լեզու էր, որն ընդունված էր տարրական դպրոցներում իր ընկերների շրջապատում։ Հակառակ կարդացված արտահայտություններն էին, որ ֆիլմին տալիս էին նման հնչյունական տարօրինակ էֆեկտ[3]։ Թզուկը հայտնվեց նաև սերիալի «Թվին Փիքս։ Կրակ, արի ինձ հետ» պրիկվելում։
«Մալհոլենդ Դրայվ» ֆիլմում Մայքլ Ջեյ Անդերսոնը խաղացել է պարոն Ռոկայի դերը, ով միջին հասակի տղամարդու դեր էր խաղում։ Այս ֆիլմի համար նա օգտագործել է պրոթեզներ։
2003 - 2005 թվականներին Անդերսոնը խաղացել է «Դիմակահանդես» սերիալում։