Միքայել Ախտյան
Միքայել Ախտյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1938 |
Ծննդավայր | Խաչեն, Վրաստան |
Վախճանվել է | հունիսի 13, 2016 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Պարգևներ | 2008 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալի։ |
Միքայել Ախտյան Վիքիդարանում |
Միքայել Մուշեղի Ախտյան (փետրվարի 2, 1938, Խաչեն, Վրաստան - հունիսի 13, 2016, Թբիլիսի, Վրաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, 2002 թվականից Հայաստանի գրողների միության անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1938 թվականի փետրվարի 20-ին, Վրաստանի Թեթրիծղարոյի մունիցիպալիտետի Դաղեթ-Խաչեն հայաբնակ գյուղում։ Ավարտել է Պետերբուրգի թեթև արդյունաբերության տեխնիկումը, ապա՝ Մոսկվայի թեթև արդյունաբերության ինստիտուտի հեռակա բաժինը։ Տպագրվել է ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն[2]։ Միքայել Ախտյանը թարգմանել է վրաց մի շարք լավագույն բանաստեղծների ստեղծագործություններից։ Բնակվել է Երևանում։ Մահացել է 2016 թվականին Թբիլիսիում։ Թաղված է տեղի Խոջիվանքի գերեզմանատանը[3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հատընտիր, Երևան, 2011։
- Կրակե շատրվան, (բանաստեղծությունների ժողովածու), Երևան, 2008։
- Հոգու արցունք, Երևան, 2003։
- Քարոտ ճանապարհ։ Քառյակներ և քառատողեր։ Զանգակ-97, 2003, էջ 96[4]։
- Քառյակներ ու քառատողեր, Երևան, 2000։
- Խորամանկ փիսոն (մանկական), Երևան, 2000։
- Արևն ու սառույցը։ Բանաստեղծություններ։ Արևիկ, 1988, էջ 14[5]։
Թարգմանություններ վրացերենից
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գենո Կալանդիա, Կակաչ, Երևան, 2008։
- Մուրման Լեբանիձե, Բախտի հանգրվանը, Երևան, 2003։
- Մուրման Լեբանիձե, Բանաստեղծություններ, Երևան, 1999։
- Դավիթ Մճեդլուրի, Որտեղից է գալիս ծուխը, Երևան, 1987։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալի։
- Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՄԻՔԱՅԵԼ ԱԽՏՅԱՆ «Հայաստանի գրողների միություն». wua.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «ՄԻՔԱՅԵԼ ԱԽՏՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն, Խոսք հիշատակի». wua.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Zarkfoundation - Միքայել Ախտյան». zarkfoundation.com.
- ↑ Ախտյան, Միքայել (2003). Քարոտ ճանապարհ։ Քառյակներ եւ քառատողեր. Զանգակ-97. ISBN 9789993027812.
- ↑ Ախտյան, Միքայել Մուշեղի (1988). Արեւն ու սառույցը։ Բանաստեղծություններ. Արեւիկ. ISBN 9785807700681.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Ախտյան» հոդվածին։ |
|