Jump to content

Մծուրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մծուրք, քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառի արևմտյան կողմում, Արածանիի և Մեղրագետի միախառնման մոտ։ Հիմնադրել է հայոց Սանատրուկ Արշակունի (88-110) թագավորը։

«Մծուրք» անվանումը ծագում է աքքադերեն «Մսուր» անունից, ինչը նշանակում է «սահմանից այն կողմ»։ Հարավցիների տեսանկյունից այն գտնվում էր Եփրատ և Տիգրիս գետերի Միջագետքից այն կողմ։

Րաֆֆիի «Սամվել» պատմվածքում նշվում է, որ չորրորդ դարում այն մի հին քաղաքի ավերակների խումբ էր։ Այն Սլկունիների, այսինքն Տարոնի նախկին տիրապետող իշխանների մայրաքաղաքն էր, որ կործանեց Մամիկոնյանների նախահայր Մամգունը։ Անտառը ծածկել էր այդ խորհրդավոր քաղաքի հսկա փլատակները և կիսավեր աշտարակների միջից աճել էին դարևոր կաղնիներ։ Կրակը մի Ժամանակ կատարել էր այնտեղ սարսափելի ավերմունք, և այդ պատճառով այդ քաղաքը կոչվում էր Մծուրք։

Ըստ Սեբեոսի, այդտեղ է ապրել “Մարաբայ փիլիսոփա Մծուրնացի” ասորի գիտնականը, որը գրել է «Հայոց պատմություն»։ Ըստ Սեբեոսի ավերված Մծուրքի՝ Սանատրուկ թագավորի ապարանքի ավերակներում, արքայական պալատի դռան դիմաց գտնվել է քարի վրա փորագրված հին հունարեն արձանագրություն, որը պարունակում էր տեղեկություն հայկական և պարթևական առաջին թագավորների մասին:

Գտնվելով Տիգրանակերտ - Արտաշատ առևտրական և ռազմական մայրուղու վրա՝ քաղաքը կարճ ժամանակում բարգավաճել և զարգացել է։ Այն դարձրել է Սանատրուկի գահանիստ քաղաքներից մեկը, քանի որ Արտաշատն ալևս չէր կարող շարունակել մայրաքաղաքի իր դերը։

Հավանաբար ավերվել է 4-րդ դարի երկրորդ կեսին՝ Սասանյան Շապուհ II թագավորի արշավանքների հետևանքներով։ Մեկ այլ վարկածի համաձայն Մծուրք քաղաքը հետագայում կործանվել է երկրաշարժից:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 638