Աշրաֆի Մուխթար Աշրաֆովիչ (ուզբ.՝ Ashrafiy Muxtor Ashrafovich, հունիսի 11, 1912(1912-06-11), Բուխարա, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 15, 1975(1975-12-15), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ուզբեկ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1951)։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։ Ծնվել է մայիսի 29 (հունիսի 11)–ին, Բուխարայում։ 1934–1936 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանում, 1948 թվականին էքստեռն ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը։ 1944 թվականից դասավանդել է Տաշքենդի կոնսերվատորիայում (1953 թվականից՝ պրոֆեսոր)։ Ս. Ն. Վասիլենկոյի հետ ստեղծել է ուզբեկական առաջին ազգային օպերաները՝ «Բորան» (1938), «Մեծ ջրանցք» (1940)։ Գրել է «Հերոսական սիմֆոնիա» (1942, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1943), «Ուզբեկստան» (1947) և «Երգ երջանկության» (1951, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952) կանտատները, «Դիլորոմ» օպերան (1957)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 493)։